Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Օգտակար հղումներ
 (+374 10) 580043, (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Հատուցումներ
Ապահովագրական հատուցումը ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերության կամ Բյուրոյի կողմից տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարման ենթակա գումարն է։


Ապահովագրական ընկերությունների կողմից հատուցման դեպքերը

Հատուցման ենթակա են տուժողին պատճառված հետևյալ վնասները`

Անկախ այն բանից, թե որքան են կազմում ավտովթարի հետևանքով տուժողին պատճառված անձնական և գույքային բնույթի վնասները` տուժողին հատուցում կարող է տրվել ոչ ավել, քան ԱՊՊԱ պայմանագրում նշված ապահովագրական գումարը
։

Ուշադրություն
Եթե տուժողին պատճառված փաստացի վնասի չափը գերազանցում է ապահովագրական գումարը, ապա տարբերությունը տուժողին վճարում է վնաս պատճառող կողմը։

Եթե վնասներ են կրել մեկից ավելի անձինք, ու այդ վնասների ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված ապահովագրական գումարը, ապա տուժողներից յուրաքանչյուրին ապահովագրական հատուցումները վճարվում են նրանց պատճառված անձնական կամ գույքային վնասների չափերին համամասնորեն, բայց կրկին ոչ ավել, քան ապահովագրական գումարի չափը։

Օրինակ
Տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով 11 մեքենա է վնասվել` ներառյալ մեղավոր վարորդի մեքենան։ Մեղավորություն չունեցող վարորդների մեքենաներից յուրաքանչյուրի վնասը 2 մլն ՀՀ դրամ է, ընդհանուր վնասը՝ 20 մլն ՀՀ դրամ։
Որքա՞ն կկազմի հատուցումների մեծությունը։

Քանի որ մեկ ավտովթարի հետևանքով գույքային վնասների համար ապահովագրական հատուցման առավելագույն գումարը սահմանված է 18 մլն ՀՀ դրամ, ապա միայն այդքան գումարի սահմաններում կարող է կատարվել հատուցում։ Քանի որ յուրաքանչյուր մեքենայի վնասը հավասարաչափ է, նշանակում է համամասնությունը 10% է՝ մեկ վարորդի հաշվով, հետևաբար յուրաքանչյուր տուժող վարորդ կստանա 18 մլն ՀՀ դրամի հատուցման 10%-ը, այսինքն`1 մլն 800 հազ. ՀՀ դրամ։



ԱՊՊԱ գործընթացում հատուցվող և չհատուցվող վնասները

Հատուցվող վնասներն են.

Չհատուցվող վնասներն են.
  1. ապահովագրական պատահարի ժամանակ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը, ապահովադրին և վնաս պատճառած անձին պատճառված անձնական և գույքային վնասները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ևս այլ անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ այլ անձանց կողմից պատճառվել է վնաս,
  2. ապահովագրական պատահարի ժամանակ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ օրինական հիմքով այն տիրապետող այլ անձի ընտանիքի անդամների գույքին պատճառված վնասները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ևս այլ անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ այլ անձինք վնաս են պատճառել:
  3. հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող անձանց պատճառված անձնական և գույքային վնասները, եթե այդ անձինք տեղյակ են եղել, որ ավտոտրանսպորտային միջոցը հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած է եղել, կամ ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվել են իրենց կամքով,
  4. անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասը,
  5. ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասը,
  6. վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ պատճառված վնասները, եթե դրանք կապված են բացառապես վտանգավոր թափոնների հետ,
  7. տուժողի դիտավորության հետևանքով տվյալ տուժողին պատճառված վնասը,
  8. պետական սեփականություն համարվող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերևութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին պատճառված վնասը,
  9. արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին կամ մետաղներին պատճառված վնասը,
  10. բեռների փոխադրման պայմանագրով փոխադրվող բեռներին պատճառված վնասը։


Երաշխավորման ֆոնդի հաշվին հատուցման և մերժման դեպքերը


Ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի՝
  1. վնաս պատճառած անձի նկատմամբ,
  2. վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ,
  3. ինչպես նաև այլ անձանց նկատմամբ
Ուշադրություն
Եթե ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում մի քանի անձի նկատմամբ, ապա այդ անձինք ապահովագրական ընկերության նկատմամբ հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ։

Եթե ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում տուժողի նկատմամբ, ապա վերջինիս համաձայնության առկայության դեպքում ապահովագրական ընկերությունը իրավունք ունի համապատասխան պարտավորության գումարը հաշվանցել տվյալ տուժողին վճարվելիք ապահովագրական հատուցման գումարից:


Ինչպե՞ս դիմել ապահովագրական հատուցում ստանալու համար 
  1. Ապահովագրական հատուցում ստանալու համար  պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցներից որևէ մեկի  Ապահովադիր չհանդիսացող վարորդ- տուժողը՝   իրավունք ունի դիմելու տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ պատահարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր կնքած Ապահովագրողին, վերջինի բացակայության դեպքում՝ տվյալ պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ պատահարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր կնքած Ապահովագրողներից ցանկացածին՝ տուժողի նախընտրությամբ, իսկ վերջինների բացակայության դեպքում՝ Բյուրոյին։ Իսկ եթե տուժողը հանդիսանում է նաև Ապահովադիր, նա պետք է հատուցման համար դիմի իր հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը։
  2. Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով ներկայացնում է դիմում և Բյուրոյի կանոններով նախատեսված փաստաթղթերը։
  3. Եթե տուժողն ունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ ապահովագրական ընկերության հետ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա նրա կամ նրա իրավահաջորդի պահանջով այդ ապահովագրական ընկերությունը պարտավոր է անվճար գործել որպես տուժողի ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու համար սույն օրենքով սահմանված գործընթացում, բացառությամբ այն դեպքերի, երբ տուժողը և վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել են միևնույն ապահովագրական ընկերության հետ։
  4. Եթե տուժողը և վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել են միևնույն ապահովագրական ընկերության հետ, կամ եթե տուժողը ապահովագրական պատահարը տեղի ունենալու պահին հետիոտն կամ ուղևոր է և չունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ ապահովագրական ընկերության հետ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր ապա տուժողի պահանջով Բյուրոն պարտավոր է անվճար գործել որպես տուժողի ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու գործընթացում։


Թարմացվել է՝ 22.06.2017 15:05:51