Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Օգտակար հղումներ
 (+374 10) 580043, (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Երաշխավորման ֆոնդ
Երաշխավորման ֆոնդն ԱՊՊԱ մասին օրենքի համաձայն ստեղծված ֆոնդ է, որի կառավարիչն է Բյուրոն և որի նպատակն է օրենքով սահմանված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցել տուժած անձանց պատճառված վնասները:

Երաշխավորման ֆոնդը գոյանում է Բյուրոյի անդամների կողմից կատարվող միանվագ, պարբերական և լրացուցիչ վճարներից, օրենքով սահմանված այլ ձևերով ներդրված միջոցներից, ինչպես նաև այն ակտիվներից, որոնցում ներդրվել են դրանք, և դրանց կառավարման արդյունքում ստացված եկամուտներից:

Երաշխավորման ֆոնդի միջոցները սեփականության իրավունքով պատկանում են Բյուրոյին: Դրանք կարող են օգտագործվել բացառապես Երաշխավորման ֆոնդի համար օրենքով սահմանված նպատակներով և դեպքերում:

Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է տուժած անձանց պատճառված վնասները, եթե`
  1. վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է: Այս դեպքում Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները,
  2. վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր,
  3. վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ,
  4. վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ), եթե նա օրենքի համաձայն պարտավոր էր հատուցել պատճառված վնասը:

Երաշխավորման ֆոնդի հաշվին հատուցվող գումարի առավելագույն մեծություններն են`
  1. անձնական վնասների դեպքում`
    • մեկ ապահովագրական պատահարի համար 9 000 000 ՀՀ դրամ,
    • յուրաքանչյուր տուժողի համար` 3 000 000 ՀՀ դրամ,
  2. գույքային վնասների դեպքում`
    • մեկ ապահովագրական պատահարի համար 1 500 000 ՀՀ դրամ։

Բյուրոն կարող է մերժել Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին վնասների հատուցման վճարումը, եթե՝
  1. բացակայում են կամ վերացել են Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից հատուցման հիմքերը,
  2. վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից, որը պարտադիր ապահովագրության ենթակա չէ,
  3. վնասը պատճառվել է անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով առաջացած պատահարի հետևանքով,
  4. վնասը պատճառվել է ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում,
  5. վնասը պատճառվել է վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ և կապված է բացառապես վտանգավոր թափոնների հետ,
  6. վնասը պատճառվել է տուժողի դիտավորության հետևանքով,
  7. վնասը պատճառվել է պետական սեփականություն համարվող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերևութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին,
  8. վնասը պատճառվել է արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին ու մետաղներին,
  9. ապահովագրական հատուցումը ենթակա է վճարման ապահովագրական ընկերության կողմից:

Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի , եթե`

  1. վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է.
    • այս դեպքում Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած անձի և վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ,
    • եթե Բյուրոն բացահայտում է վնաս պատճառած ավտոտրանսպոր-տային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքած ապահովա-գրա¬կան ընկերությանը, ապա Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում այդ ապահովագրական ընկերության նկատմամբ, եթե վերջինս օրենքի համաձայն պարտավոր է վճարել ապահովագրական հատուցում:
  2. վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործ¬մամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր.
    • այս դեպքում Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած անձի և վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ,
  3. վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ.
    • այս դեպքում Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած անձի նկատմամբ:
Թարմացվել է՝ 22.03.2013 11:57:58