Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Օգտակար հղումներ
 (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Ապահովագրական գումարներ

Ապահովագրական գումարն ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերության կողմից տուժողին վճարման ենթակա ապահովագրական հատուցման առավելագույն չափն է։

ԱՊՊԱ–ի գծով ապահովագրական գումարի առավելագույն մեծություններն են`

    1. անձնական վնասների դեպքում`
      • մեկ ապահովագրական պատահարի համար 33 000 000 ՀՀ դրամ,
      • յուրաքանչյուր տուժողի համար` 3 300 000 ՀՀ դրամ,
    2. գույքային վնասների դեպքում`
      • մեկ ապահովագրական պատահարի համար 18 000 000 ՀՀ դրամ,
      • յուրաքանչյուր տուժողի համար`1 800 000 ՀՀ դրամ։

Եթե անձնական վնասներ են կրել մեկից ավելի անձիք և վնասների ընդհանուր գումարը գերազանցում է ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի համար սահմանված ապահովագրական գումարը.
  • յուրաքանչյուր տուժող կհատուցվի վնասների ընդհանուր գումարում իրեն պատճառված անձնական վնասների չափին համամասնորեն, բայց ոչ ավել, քան 3 300 000 ՀՀ դրամը,
  • եթե տուժողներից մեկի (մի քանիսի) համար համամասնորեն հաշվարկված գումարը (գումարներից յուրաքանչյուրը) գերազանցում է 3 300 000 ՀՀ դրամը, ապա գերազանցող մասով (մասերով) հատուցվում են մյուս տուժողներին պատճառված վնասները` այդ վնասներին համամասնորեն, բայց ոչ ավել, քան 3 300 000 ՀՀ դրամը։

Օրինակ
Տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով հատուցման ենթակա անձնական վնասներ է կրել 4 անձ։
 1-ին տուժող` 3 300 000 ՀՀ դրամի վնաս,
 2-րդ տուժող` 29 700 000 ՀՀ դրամի վնաս,
 3-րդ տուժող` 29 700 000 ՀՀ դրամի վնաս,                                                                      
4-րդ տուժող՝ 3 300 000 ՀՀ դրամի վնաս։
Վնասների ընդհանուր գումարը գերազանցում է յուրաքանչյուր պատահարի համար սահմանված 33 000 000 ՀՀ դրամը։
Որքա՞ն կկազմի հատուցումների մեծությունը։ 


Ավտովթարի հետևանքով պատճառված ընդհանուր վնասը կկազմի 66 000 000 ՀՀ դրամ։ Քանի որ անձնական վնասների առավելագույն գումարը յուրաքանչյուր պատահարի համար սահմանված է 33 000 000 ՀՀ դրամ, ապա անհրաժեշտ է հաշվարկել այս դեպքում յուրաքանչյուր տուժողին վճարման ենթակա ապահովագրական հատուցման չափը։

Հաշվարկենք յուրաքանչյուր տուժողի պատճառված վնասի չափի տեսակարար կշիռը վնասի ընդհանուր գումարի մեջ`


 1-ին տուժող – տեսակարար կշիռը 5 % է (3 300 000/66 000 000*100%),

 2-րդ տուժող - տեսակարար կշիռը 45 % է (29 700 000/66 000 000*100%),   
 3-րդ տուժող - տեսակարար կշիռը 45 % է (29 700 000/66 000 000*100%),  
 4-րդ տուժող - տեսակարար կշիռը  5 % է (3 300 000/66 000 000*100%)։ 

Յուրաքանչյուր տուժողին վճարվող ապահովագրական հատուցման չափը կկազմի`

     1-ին տուժող` 1 650 000 ՀՀ դրամ (33 000 000 * 5%), 
     2-րդ տուժող` 14 850 000 ՀՀ դրամ (33 000 000 * 45%), 
     3-րդ տուժող` 14 850 000 ՀՀ դրամ (33 000 000 * 45%), 
     4-րդ տուժող` 1 650 000 ՀՀ դրամ (33 000 000 * 5%),

Բայց, ինչպես տեսնում ենք, 2-րդ  և 3-րդ տուժողներին վճարվող ապահովագրական հատուցման գումարը գերազանցում է անձնական վնասների համար յուրաքանչյուր տուժողին հատկացվող ապահովագրական գումարի առավելագույն չափը` 3 300 000 ՀՀ դրամը` 11550000 ական ՀՀ դրամի չափով։

Հետևաբար, 23 100 000 ՀՀ դրամը կհատուցվի 1-ին և 4-րդ տուժող անձանց` իրենց ընդհանուր վնասների մեջ յուրաքանչյուրի վնասին համամասնական չափով (1-ին և 3-րդ տուժող անձանց ընդհանուր վնասը 6 600 000 ՀՀ դրամ է, յուրաքանչյուրինը ընդհանուրի մեջ 3.300.000 ՀՀ դրամ կամ 50%)։ Արդյունքում  23 100 000 ՀՀ դրամը պետք է բաշխվի հավասարաչափ 1-ին և 4-րդ տուժող անձանց միջև, յուրաքանաչյուրին` 11 550000ՀՀ դրամ ։ Սակայն, քանի որ այս դեպքում 1-ին և 4-րդ տուժող անձանց վճարվող հատուցման չափը կազմում է 13200000 ՀՀ դրամ (1 650 000+11 5500 00) և գերազանցում է անձնական վնասների համար յուրաքանչյուր տուժողին հատկացվող ապահովագրական գումարի առավելագույն չափը` 3 300 000 ՀՀ դրամը, 1-ին և 4-րդ տուժող անձանց վճարվող հատուցման չափը կկազմի 3 300 000 ՀՀ դրամ: 

Վերջնահաշվում յուրաքանչյուր տուժող կստանան 3.300.000 ՀՀ դրամի հատուցում։


Եթե ցանկանում եք, որ հատուցումների առավելագույն մեծությունը, այսինքն` ապահովագրական գումարը, ավելի մեծ լինի, կարող եք ապահովագրական ընկերության հետ կամավոր կնքել ապահովագրության լրացուցիչ պայմանագիր՝ կատարելով լրացուցիչ վճարներ։

Այդ մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմեք ապահովագրական ընկերություններին։
Թարմացվել է՝ 18.04.2017 00:46:59