Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Օգտակար հղումներ
 (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Գործունեության նպատակը
Բյուրոն պետության կողմից օրենքով ճանաչված ինքնակարգավորվող կազմակերպություն է, որի գործունեության նպատակն է.

  1. Տուժած անձանց շահերի պաշտպանությունը,


    Տուժած անձն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով անձնական կամ գույքին պատճառված վնասներ կրած ցանկացած անձ է, որն օրենքի համաձայն ունի հատուցման իրավունք։ Տուժող են համարվում նաև վերոնշյալ անձի մահվան դեպքում վնասների հատուցման իրավունք ունեցող անձինք։

    Բյուրոն ԱՊՊԱ ոլորտում իր անդամ ապահովագրական ընկերությունների գործունեությունը կարգավորող մասնագիտական վարքագծի կանոնների սահմանմամբ և դրանց կատարման նկատմամբ վերահսկողության միջոցով ապահովում է տուժած անձանց շահերի պաշտպանությունը։

    Բյուրոն տուժած անձանց շահերի պաշտպանության գործում`

    1. տուժողի ցանկությամբ անվճար հանդես է գալիս որպես տուժողի ներկայացուցիչ ապահովագրական հատուցումներ ստանալու գործընթացում, եթե`
      • տուժողը և վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիր են կնքել միևնույն ապահովագրական ընկերության հետ,
      • տուժողը պատահարը տեղի ունենալու պահին ուղևոր կամ հետիոտն է և չունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ ապահովագրական ընկերության հետ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր։
    2. հատուցում է տուժողին պատճառված վնասները, եթե`
      • վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայամանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է։ Այս դեպքում Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները,
      • վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր,
      • վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ,
      • վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ)։

  2. ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովումը:


    Բյուրոն ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովման գործում`

    • նպաստում է ԱՊՊԱ ոլորտում իր անդամ ապահովագրական ընկերությունների գործունեության արդյունավետությանը,
    • կարգավորում և վերահսկում է անդամ ապահովագրական ընկերությունների գործունեությունը,
    • մշակում է անդամ ապահովագրական ընկերությունների համար մասնագիտական վարքագծի կանոններ։

Բյուրոն իր նպատակների իրագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
  • սահմանված կարգով ԱՊՊԱ ոլորտում վերահսկում է իր անդամ ապահովագրական ընկերությունների գործունեությունը,
  • ընդունում է կանոններ, որոշումներ և կարգադրություններ ԱՊՊԱ ոլորտում իր անդամ ապահովագրական ընկերությունների գործունեության համար պատշաճ պայմաններ ապահովելու համար,
  • համագործակցում է այլ պետությունների ավտոապահովագրության բյուրոների, երաշխավորման ֆոնդերի, փոխհատուցում իրականացնող այլ մարմինների, տեղեկատվական համակարգերի, ապահովագրական ընկերությունների հետ,
  • իր նպատակների իրագործման համար համագործակցում է պետական մարմինների հետ,
  • մասնակցում է ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող պատահարների և ԱՊՊԱ ոլորտում կեղծիքների կանխմանն ուղղված միջոցառումներին,
  • հասարակության տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում ԱՊՊԱ բնագավառում, կազմակերպում է հանրակրթական միջոցառումներ։
Թարմացվել է՝ 22.11.2017 01:05:45