Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Օգտակար հղումներ
 (+374 10) 580043, (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Տեղեկատվական համակարգ

ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեությունը երաշխավորելու համար Բյուրոյում գործում է Տեղեկատվական համակարգ։
Այն ապահովում է անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը և դրա մատչելիությունը Տեղեկատվական համակարգից օգտվողների համար։

Տեղեկատվական համակարգում տեղեկություններ է հավաքագրում`
  • ԱՊՊԱ պայմանագրեր կնքած անձանց վերաբերյալ,
  • նրանց սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենաների վերաբերյալ,
  • այլ տեղեկություններ։

Տեղեկատվական համակարգից օգտվելու իրավունք ունեն`
  • Բյուրոն,
  • Կենտրոնական բանկը,
  • Ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունները։

Տեղեկատվական համակարգը ձևավորվում է հետևյալ մարմինների ներկայացրած տվյալների հիման վրա`
  • ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերություններ և վերաապահովագրական ընկերություններ,
  • ավտոմեքենաների հաշվառումը իրականացնող լիազոր մարմին,
  • Ճանապարհային երթևեկության անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմին։


Թարմացվել է՝ 25.01.2017 14:26:58