Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Օգտակար հղումներ
 (+374 10) 580043, (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Ապահովադիրներ

Ապահովադիրն ապահովագրական ընկերության հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքող անձն է կամ կազմակերպությունը։

ԱՊՊԱ մասին օրենքով ԱՊՊԱ պայմանագիր կարող են կնքել`
  1. ավտոմեքենաների սեփականատերերը,
  2. ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագիր ունենալու դեպքում՝ վարձակալները,
  3. ավտոմեքենաները ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծող անձինք` անկախ ավտոմեքենայի սեփականատեր լինելու հանգամանքից։

Ուշադրություն
Առքուվաճառքի պայմանագրով ավտոտրանսպորտային միջոցը ձեռքբերող կողմը (օրինակ` նոտարական պայմանագրով ավտոտրանսպորտային միջոցը ձեռքբերող անձը) նույնպես կարող է կնքել ԱՊՊԱ պայմանագիր:

Պարտադիր ապահովագրության ենթակա չեն հետևյալ տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը`
  1. մինչև 50 կմ/ժ արագություն կամ 50 սմ3–ից փոքր շարժիչի ծավալ ունեցող ավտոմեքենաներ,
  2. հատուկ առանձնացված վայրերում մարզական կամ ժամանցի նպատակով օգտագործվող ավտոմեքենաներ` միայն այդ վայրերում օգտագործելու դեպքում,
  3. բացառապես ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված ավտոմեքենաներ,
  4. ՀՀ տարածք առանց վարելու ներմուծվող ավտոմեքենաներ` մինչև ՀՀ տարածքում դրանց օգտագործումը։
Ուշադրություն
Ապահովագրական ընկերություններն իրավունք չունեն մերժել ԱՊՊԱ պայմանագրի կնքումը։
Եթե Դուք ունեք մի քանի մեքենա, ապա ԱՊՊԱ պայմանագիր պետք է կնքվի յուրաքանչյուր ավտոմեքենայի համար։
Թարմացվել է՝ 05.10.2016 17:10:40