Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Օգտակար հղումներ
 (+374 10) 580043, (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Ընդհանուր տեղեկություններ

Բյուրոյի հիմնադրումը և Բյուրոյին անդամակցումը
Բյուրոն հիմնադրվել է 2010 թվականի հունիսի 28-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի թիվ 1/669Լ որոշմամբ` իրավաբանական անձանց միություն կազմակերպաիրավական ձևով։

“Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին” ՀՀ օրենքով նախատեսվում է, որ Բյուրոյին կարող են անդամակցել ՀՀ տարածքում գործող այն ապահովագրական ընկերությունները, որոնք ունեն “Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին” ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված դասով (ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաև՝ բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն) ապահովագրություն իրականացնելու լիցենզիա և որոնք ՀՀ յուրաքանչյուր մարզում ունեն մշտապես գործող առնվազն մեկ մասնաճյուղ կամ գործակալ։

2010 թ-ի օգոստոսի 13-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ Բյուրոյին անդամակցեցին թվով 8 ապահովագրական ընկերություններ։ Դրանք են`
  1. "Գարանտ-Լիմենս" Ապահովագրական ՓԲԸ
  2. "Ինգո Արմենիա" Ապահովագրական ՓԲԸ
  3. "Կասկադ Ինշուրանս" Ապահովագրական ՓԲԸ
  4. "Նաիրի ինշուրանս" Ապահովագրական ՍՊԸ
  5. "Ռասկո" Ապահովագրական ՍՊԸ
  6. "Ռեսո" Ապահովագրական ՓԲԸ
  7. "Ռոսգոսստրախ-Արմենիա" Ապահովագրական ՓԲԸ
  8. "Սիլ ինշուրանս" Ապահովագրական ՓԲԸ


Բյուրոյի առաջին ընդհանուր ժողովը և խորհրդի նիստը
2010 թ-ի օգոստոսի 20-ին կայացել է Բյուրոյի առաջին ընդհանուր ժողովը, որի ժամանակ հաստատվել է Բյուրոյի 2010 թվականի տարեկան բյուջեն և ընտրվել են Բյուրոյի խորհրդի 3 անդամներ։
Բյուրոյի խորհրդի առաջին նիստը կայացել է 2010 թ-ի օգոստոսի 23-ին, որի ժամանակ նշանակվել են Բյուրոյի ղեկավարները (գործադիր տնօրեն, գլխավոր հաշվապահ) և հաստատվել է Բյուրոյի հաստիքացուցակը։
Թարմացվել է՝ 05.10.2016 17:02:34