Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Օգտակար հղումներ
 (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Գույքին պատճառված վնասներ

Տուժողի գույքին պատճառված վնասներ են համարվում`
  1. տուժողի ավտոտրանսպորտային միջոցի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը,
  2. ճանապարհների, դրանց արհեստական կառույցների, կահավորանքի, շինությունների, տուժողին պատկանող այլ գույքի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը, բացառությամբ`
    • վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցին կցված կամ դրա մեջ (վրա) գտնվող և տուժողին պատկանող գույքի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը,
    • անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով առաջացած պատահարի արդյունքում տուժողին պատկանող գույքին պատճառված վնասները,
    • ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում տուժողին պատկանող գույքին պատճառված վնասները,
    • վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ տուժողին պատկանող գույքին պատճառված վնասները, եթե դրանք կապված են բացառապես վտանգավոր թափոնների հետ,
    • տուժողի դիտավորության հետևանքով տվյալ տուժողին պատկանող գույքին պատճառված վնասները,
    • Տուժողին պատկանող արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին կամ մետաղներին պատճառված վնասները,
    • բեռների փոխադրման պայմանագրով տուժողին պատկանող փոխադրվող բեռներին պատճառված վնասները:
Ուշադրություն
Տուժողի գույքին պատճառված վնասները հատուցվում են տուժողին (նրա ներկայացուցչին կամ ժառանգին) համապատասխան գումար վճարելու ձևով կամ պատճառված վնասի վերականգնման միջոցով։

Տարբերակների ընտրությունն իրականացվում է տուժողի (նրա ներկայացուցչի կամ ժառանգի) կողմից։

Ընդ որում, եթե փորձագետի եզրակացության համաձայն` վնասի վերականգնումը հնարավոր կամ ողջամիտ չէ, ապա ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական հատուցումը վճարվում է համապատասխան գումար վճարելու միջոցով։


Տուժողի (նրա ներկայացուցչի կամ ժառանգի) կողմից որպես ապահովագրական հատուցման ստացման ձև գույքին պատճառված վնասի վերականգնումն ընտրելու դեպքում.
  • ապահովագրական ընկերությունը տուժողին (նրա ներկայացուցչին կամ ժառանգին) է տրամադրում համապատասխան գույքը վերանորոգող այն կազմակերպությունների ցանկը, որոնց հետ ապահովագրական ընկերությունը համագործակցում է,
  • տուժողը (նրա ներկայացուցիչը կամ ժառանգը) այդ ցանկից ընտրում է որևէ կազմակերպության,
  • տուժողը (նրա ներկայացուցիչը կամ ժառանգը) իրավունք ունի մինչև ապահովագրական հատուցման ստացման ձևի վերաբերյալ իր ընտրության կատարումը ապահովագրական ընկերությունից պահանջել համապատաս-խան գույքը վերանորոգող կազմակերպությունների ցանկը, որոնց հետ ապահովագրական ընկերությունը համագործակցում է։
Թարմացվել է՝ 18.11.2017 12:14:55