Կանոնների գրանցում
25.01.2022
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունվարի 21-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի
և ժողովի կողմից հաստատված՝ Բյուրոյի կանոններում կատարված հետևյալ փոփոխությունները
և լրացումները՝
Փոփոխված կանոնների անվանումը | Ուժի մեջ մտնելու ամսաթիվը |
«ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 | 21/01/2022, բացառությամբ Բյուրոյի խորհրդի որոշմամբ սահմանված որոշ դրույթների, որոնց ուժի մեջ մտնելու վերաբերյալ Բյուրոյի կողմից լրացուցիչ կտեղեկացվի |
«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից իրականացվող վերահսկողության» RL 1-004 | 21/01/2022 |
«Երաշխավորման ֆոնդի» RL 1-010 | 21/01/2022 |
Կատարված փոփոխություններով
մասնավորապես՝
1. Ներդրվել է փորձագետների համապատասխանության գնահատման ինստիտուտը, որն իրականացվելու
է ինչպես որակավորման փուլում, այնպես էլ փորձագետների գործունեության ընթացքում՝ որպես
վերահսկողական գործիք։ Փորձագետների բարեվարքության գնահատումն իրականացվելու է կարգապահական
հանձնաժողովի կողմից։
2. Կանոններից հանվել է շարժական և անշարժ գույքի վնասներ գնահատող
փորձագետների կողմից 30 հատ գնահատման հաշվետվություն ներկայացնելու պահանջը։
3. Սահմանվել է, որ փորձագետները աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական
հարաբերությունների մեջ չպետք է գտնվեն նմանատիպ փորձագետի հետ, իսկ պատահարի առաջացման
պատճառների փորձագետի որակավորման համար դիմելու դեպքում՝ նաև որևէ ապահովագրական ընկերության
հետ։
1. Սահմանվել է, որ փորձագետների և վերանորոգող
կազմակերպությունների նկատմամբ կիրառվող տուգանքներն ուղղվում են Բյուրոյի միջոցների
համալրմանը։
2. Սահմանվել է, որ ստուգիչ փորձաքննության
անցկացման հիմքում դրվում են առաջնային կամ կրկնակի փորձաքննության իրականացման գործընթացում
վնասված դետալների, դրանց չափի և խորության վերաբերյալ կազմված արձանագրությունը, պատահարի
վայրում հավաքագրված օբյեկտիվ ելակետային տվյալներ և պատահարի համակողմանի լուսանկարները։
3. Սահմանվել
է, որ ստուգիչ փորձաքննություն կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե տվյալ պատահարի
գծով առաջնային փորձաքննությունից բացի իրականացվել է նաև կրկնակի փորձաքննություն
կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից նշանակված փորձաքննություն, բացառությամբ,
եթե վնասի փորձաքննության գծով ստուգիչ փորձաքննության պահանջ է ներկայացրել ՀՊԱ-ն։
4. Սահմանվել
է, որ ստուգիչ փորձաքննության արդյունքները կարող են չեղարկվել նոր ստուգիչ փորձաքննության
հիման վրա։ Ընդ որում, ստուգվող փորձաքննության գծով կարող է իրականացվել նոր ստուգիչ
փորձաքննություն միայն Կանոններով նախատեսված կոնկրետ դեպքերում, երբ ի հայտ են եկել
այնպիսի հանգամանքներ որոնք կարող էին ազդեցություն ունենալ նախորդ ստուգիչ փորձաքննությունների
արդյունքների վրա, ինչպես նաև, եթե Կանոններով սահմանված հիմքերով այդպիսի պահանջով
հանդես է եկել կարգապահական հանձնաժողովը։
5. Սահմանվել է, որ ստուգիչ փորձաքննության իրականացման համար վճար նախատեսված
լինելու դեպքում Բյուրոյի կողմից այդ վճարի կատարումը կարող է դրվել այդպիսի փորձաքննության
իրականացման անհրաժեշտության վերաբերյալ ազդակ ներկայացրած անձի վրա։
1. Հանվել է Երաշխավորման
ֆոնդի միջոցները միայն Կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվին հավաքվելու պահանջը՝
հնարավորություն ստեղծելով դա իրականացնել նաև առևտրային բանկերում Բյուրոյի անունով
բացված և բացառապես Երաշխավորման ֆոնդի համար օգտագործվող հաշիվների միջոցով։
2. Տրվել է Երաշխավորման
ֆոնդի մնացորդի սահմանումը, և Երաշխավորման
ֆոնդի միջոցների բավարարության կամ անբավարարության փաստի առկայությունը դիտարկվում
է Երաշխավորման ֆոնդի մնացորդի նկատմամբ։
3. Որոշ հասկացությունների
սահմանումներ հանվել են՝ դրանց հետ կապված կարգավորումների անհրաժեշտության վերացմամբ
պայմանավորված, և տրվել են նոր հասկացությունների սահմանումներ, ինչպիսիք են Երաշխավորման
ֆոնդի միջոցները, Երաշխավորման ֆոնդի ներհոսքն ու արտահոսքը և այլն։
4. Երաշխավորման ֆոնդին
վճարներ կատարելու պարտավորության խախտման համար ապահովագրական ընկերություններից տույժեր
գանձելու իմպերատիվ դրույթը դարձվել է դիսպոզիտիվ՝ դրա կիրառման նպատակահարմարության
հարցը թողնելով Բյուրոյի որոշմանը։
Տեղեկացնում ենք նաև, որ կանոնների ինկորպորացված տարբերակները տեղադրված են Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։