Կանոնների գրանցում
03.12.2021
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի կողմից սույն թվականի նոյեմբերի 26-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի
և ժողովի կողմից հաստատված՝ Բյուրոյի կանոններում և կանոնադրությունում կատարված
հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
Փոփոխված կանոնների անվանումը | Ուժի մեջ մտնելու ամսաթիվը |
«ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 | 26/11/2021 |
«ԱՊՊԱ ոլորտում հրապարակվող և ապահովագրական ընկերությունների ներքին օգտագործման համար տրամադրվող վիճակագրության» RL 1-011 | 26/11/2021 |
Բյուրոյի կանոնադրություն | 27/11/2021 |
Կատարված փոփոխություններով
մասնավորապես՝ RL 1-003 կանոններում պատճառի փորձագիտական կազմակերպությունների
վրա պարտավորություն է դրվել ԱՄՄՊ համակարգում մուտքագրել իրենց աշխատողների հետ կնքված
կամ դադարեցված պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչն անհրաժեշտ է փորձագիտական
կազմակերպությունների վրա դրված փորձագետների նվազագույն քանակի պահանջի պահպանվածության
նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար։
RL 1-011 կանոններում ապահովագրական ընկերություններին
ներքին օգտագործման համար տրամադրվող վիճակագրական տեղեկատվության կազմում ավելացվել
է Բոնուս-մալուս դասը (որը ենթակա է տրամադրման՝ ըստ պահանջի յուրաքանչյուր ընկերությանը՝
իր մասով), իսկ ԱՊՊԱ ոլորտի մի շարք ցուցանիշների վերաբերյալ հրապարակվող վիճակագրության
կազմում ավելացվել է ԱՊՊԱ համակարգում գրանցված պատահարների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը,
ինչպես նաև կատարվել են որոշ տեխնիկական փոփոխություններ։
-
Հանվել է վերահսկող ծառայության
ղեկավարի կողմից Բյուրոյի խորհրդին առանձին հաշվետվություն ներկայացնելու պահանջը՝
այն ներառելով Բյուրոյի գործադիր տնօրենի հաշվետվության մեջ,
-
Սահմանվել է Բյուրոյի ժողովին
և խորհրդի նիստերին այլ անձանց (մասնավորապես Կենտրոնական բանկի տարբեր մասնագետների)
մասնակցելու հնարավորությունը՝ ժողովի (խորհրդի նիստի) նախագահողի առարկության բացակայության
պայմաններում։
Տեղեկացնում ենք նաև, որ կանոնների և կանոնադրության ինկորպորացված տարբերակները տեղադրված են Բյուրոյի
ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։