Կանոնների գրանցում 11.02.2021 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի փետրվարի 5-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաս¬տատ¬ված «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված լրացումները, որոնք ուժի մեջ են մտել սույն թվականի փետրվարի 5-ին։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ լրացումներն ընդգծված են։ Կանոններում մասնավորապես կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները`
1. Պատահարի առաջացման պատճառների փորձագետների որակավորման համար սահմանվել է պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունում աշխատանքային փորձ ունենալու պահանջ՝ վնասների փորձագետների նմանությամբ։
2. Սահմանվել է փորձագիտական եզրակացությունների դիմաց վճարման պարտավորություն նաև հետքաբանական և (կամ) նյութագիտական հետազոտություն կատարելու առաջադրանքների գծով, որի համար Բյուրոյի կանոնների համաձայն՝ տրվել է անհնարինության մասին գրավոր պատասխան, սակայն իրականացվել է պատահարում ներգրավված առնվազն մեկ ավտոտրանսպորտային միջոցի զննություն։
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների ինկորպորացված տարբերակը տեղադրված է Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։