Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 60) 580043
Նորություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 07.03.2019 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկացնում է, որ համապատասխան տեխնիկական լուծումների ապահովմամբ պայմանավորված, սույն թվականի մարտի 8-ից ուժի մեջ կմտնեն «ԱՊՊԱ ոլորտում սպառողների վերաբերյալ տվյալների հրապարակման, տրամադրման, վերանայման և բողոքարկման» RL 1-005 կանոնների) Հավելված 2-ի 1-ին, 2-րդ և 4-րդ տողերով նախատեսված տեղեկանքները www.appa.am կայքից առցանց հարցում իրականացնելու միջոցով տրամադրելուն վերաբերող կարգավորումները։ Համապատասխանաբար, սույն թվականի մարտի 8-ից Բյուրոյի պաշտոնական կայքի (appa.am) «Տեղեկատվության առցանց հարցում» բաժնից հարցում կատարելու միջոցով կարող եք առցանց ստանալ հետևյալ տեղեկությունները՝

 - Ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագրի վերաբերյալ տեղեկանք N ԱՊՊԱ 01,
 - ԱՊՊԱ ոլորտում անձի Բոնուս-Մալուս (ԲՄ) դասի և դրա հաշվարկման համար հիմք հանդիսացող ապահովագրական պատմության վերաբերյալ տեղեկանք N ԱՊՊԱ 02, 
 - ԱՊՊԱ ոլորտում վարորդի մեղավորությամբ տեղի ունեցած վթարների վերաբերյալ տեղեկանք N ԱՊՊԱ 04։

Թարմացվել է՝ 07.03.2019 17:54:39