Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 60) 580043
Նորություններ

Կանոնների գրանցում 24.11.2017 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի նոյեմբերի 24-ին գրանցվել է «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունը, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի դեկտեմբերի 4-ից։ Կանոններում իրականացված փոփոխությունը պայմանավորված է ֆիզիկական անձ ապահովադիրների հետ կնքվող ԱՊՊԱ պայմանագրերով ապահովագրավճարի վճարման տարբերակների ճշգրտման անհրաժեշտությամբ։ Համապատասխանաբար, ապահովադիրների կողմից ԱՊՊԱ պայմանագրի կնքման ժամանակ ապահովագրավճար¬ների վճարումն այսուհետ կարող են իրականացվել կանխիկ եղանակով կամ անկանխիկ եղանակով՝ բանկային վճարային քարտերի միջոցով։ Կանոններն ուժի մեջ մտնելու պահից դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 24.11.2017 16:41:29