Կանոնների գրանցում 25.04.2017 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի ապրիլի 12-ին գրանցվել է ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 կանոններում (Կանոններ) իրականացված փոփոխությունը, որն ուժի մեջ է մտնում գրանցման օրվան հաջորդող օրը։
Կանոններում իրականացված փոփոխությունը պայմանավորված է նոր ներդրվող փոխադարձ հաշվարկների համակարգում առկա հաշվառման խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Փոփոխությունը իրականացվել է բացառապես փոխադարձ հաշվարկների գործընթացում արտահանվող փոխհաշվարկների ակտի ձևում և լրացման հրահանգում՝ առանց փոփոխության ենթարկելու փոխհաշվարկների կարգն ու մեթոդաբանությունը։