Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Օգտակար հղումներ
 (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Նորություններ

Կանոնների գրանցում 02.12.2016  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի դեկտեմբերի 2-ին գրանցվել են «Բոնուս-Մալուս համակարգում մեկանգամյա արտոնության տրամադրման» RL 1-047 կանոնները (Կանոններ), որն ուժի մեջ է մտնում 2016 թվականի դեկտեմբերի 12-ին։ 

 Կանոնների հաստատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին ներդրված նոր՝ Ապահովադիրների Բոնուս-Մալուս համակարգի շրջանակներում, ԱՊՊԱ ոլորտի առաջին հինգ տարիների արդյունքներով հանրային տրանսպորտի և տաքսիների ոլորտում վթարների մեծ քանակ ունեցող ապահովադիրների մոտ ԱՊՊԱ ապահովագրավճարների բարձրացումն առաջացրել է որոշակի անցումային ցնցումներ և լարվածություն: Հարկ ենք համարում ընդգծել, որ իրականում կատարված փոփոխության արդյունքում ստացված բարձրացումներն օբյեկտիվ են, հիմնավորված և արդար, քանի որ փոփոխություններն արտացոլում են պատահարների իրական վիճակագրությունը և ապահովում Ապահովադիրների ռիսկայնությանը համապատասխան ապահովագրավճարների գանձումը՝ ավելի բարձր ռիսկային Ապահովադիրների համար սահմանելով ավելի շատ և ավելի ցածր ռիսկայինների համար՝ ավելի ցածր ապահովագրավճարներ: Սա նաև վկայում է այն մասին, որ վերջին 5 տարիներին հանրային տրանսպորտի և տաքսիների ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, մի շարք կազմակերպություններ և անձինք, ունենալով վթարների բարձր վիճակագրություն, շարունակել են կնքել ԱՊՊԱ պայմանագրեր բունուսային կամ ավելի ցածր մալուսային դասերով, ինչը կարող է արդյունք լինել իրականությանը չհամապատասխանող վարորդների հայտարարագրման, հիմնականում բոնուսային դասերի վարորդների հայտարարագրման կամ վարորդների անընդհատ փոփոխման: Այնուհանդերձ՝ հաշվի առնելով մի շարք սոցիալական խնդիրներ, ինչպես նաև այն, որ հանրային տրանսպորտ և տաքսի ոլորտների խնդիրները բոլորիս համար բավական զգայուն են՝ Բյուրոյի Խորհուրդը որոշել է և ՀՀ կենտրոնական բանկի Խորհուրդը գրանցել է հանրային տրանսպորտի և տաքսիների ոլորտում մեկից ավելի ավտոմեքենա ունեցող և մալուսային դասերում գտնվող Ապահովադիրներին ի հաշիվ ԱՊՊԱ համակարգի 4 մալուսային դասերի նվազեցման միջոցով մեկանգամյա արտոնություն տրամադրելու վերաբերյալ (մանրամասները նկարագրված են հրապարակված կանոններում):

Թարմացվել է՝ 02.12.2016 17:49:50