Կանոնների գրանցում 11.11.2016 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի նոյեմբերի 8-ին գրանցվել է ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 կանոնները (Կանոններ), որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 1-ին։ Կանոնների հաստատումը պայմանավորված է 2017 թվականի ապրիլի 1-ից ուղիղ հատուցումների համակարգի ներդրմամբ, որի պարագայում ապահովադիր հանդիսացող տուժողներն ապահովագրական հատուցում կստանան իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերություններից, որից հետո, համաձայն Կանոնների, ապահովագրական ընկերությունները միմյանց միջև կիրականացնեն փոխհաշվարկներ (քլիրինգ)։