Գումարվել է Բյուրոյի անդամների արտահերթ ընդհանուր ժողով 23.10.2014 21.10.2014թ. Կենտրոնական բանկի շենքում գումարվել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի անդամների արտահերթ ընդհանուր ժողով: Ընդհանուր ժողովը նախագահում էր Բյուրոյի խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը: Ժողովի ընթացքում քննարկվել են ««Ավտոտրանսպորտային միջոցների միասնական պատուհան» ծառայության դիմաց վճարների բաշխման և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությանը նոր անդամակցած ապահովագրական ընկերության կողմից «Ավտոտրանսպորտային միջոցների միասնական պատուհան» ծառայությանը միանալու մուտքի վճարը» RL 1-043 կանոնները :