Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Բժշկական լուրեր

Բժշկական լուրեր 02.08.2014

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Միսակ Բաբաջանյանի առաջարկությամբ Բյուրոյի խորհուրդը որոշում է կայացրել Բյուրոյի կազմում գործող բժշկական հանձնաժողովի անդամներ նշանակել`

Ռուբեն Ֆանարջյանին

ԵՊԲՀ ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար,

Թադևոս Հովհաննիսյանին

«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ ակնաբուժական կլինիկայի ղեկավար։

Այս պաշտոններում վերջիններս կփոխարինեն համապատասխանաբար Անդրոնիկ Քալայջյանին և Ալեքսանդր Մալայանին։

Նշենք, որ Բյուրոյի բժշկական հանձնաժողովը նոր անդամներով համալրելու հարցը բարձրացվել է սույն թվականի հունիսի 30-ին տեղի ունեցած Բժշկական հանձնաժողովի նիստում։

Նշված նիստում Բժշկական հանձնաժողովը որոշում է կայացրել նաև ԱՊՊԱ պատահարների հետևանքով պատճառված և արտասահմանում բուժման ենթակա վնասների և համապատասխան արտասահմանյան բժշկական հաստատությունների ցանկը լրացնել հետևյալով.

  

Տուժողի առողջությանը պատճառված  վնասի տեսակը, որի գծով բժշկական օգնությունը կամ առողջության վերականգնու­մը Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր չէ արդյունավետ իրականացնել

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող բժշկական հաստատության անվանումը, որի կողմից համապատասխան վնասի գծով բժշկական օգնություն ցուցաբերվելու կամ առողջության վերականգնում իրականացվելու դիմաց տուժողն իրավունք ունի ստանալու օրենքով նախատեսված ապահովագրական հատուցում

Աչք-ակնակապճի վնասվածք՝ ակնագնդի և (կամ) ակնակապճի ոսկրերի ամբողջականության խանգարմամբ, երբ ամբողջությամբ   կամ մասնակի պահպանված է տեսողությունը

Մոսկվայի Հեմհոլցի անվան աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ

(Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա, Սադովայա Չերնոգրյազցկայա փող., տ. 14/19, հեռ.` (7 495) 623-73-53,

ինտերնետային կայք` www.helmholtzeyeinstitute.ru)

 

Թարմացվել է՝ 04.08.2014 16:57:31