Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Տեղի է ունեցել Բյուրոյի խորհրդի նիստ 31.07.2014

   30.07.2014թ-ին տեղի է ունեցել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի նիստ: Նիստը նախագահում էր Բյուրոյի խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը: Նիստին ներկա էին Բյուրոյի խորհրդի անդամները, Բյուրոյի գործադիր տնօրեն Միսակ Բաբաջանյանը, գործադիր տնօրենի տեղակալ Արտյոմ Նազարյանը, Բյուրոյի այլ աշխատակիցներ, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել են Բյուրոյի գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր, մասնավորապես`

  փոփոխություններ և/կամ լրացումներ են կատարվել RL 1-009, RL 1-027  կանոններում և RG 55-16 աշխատակարգում,

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կարգապահական հանձնաժողովի նոր անդամ է ընտրվել Ալեքսանդր Խաչատուրյանը,

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ բժշկական հանձնաժողովի նոր անդամներ են ընտրվել Ռուբեն Ֆանարջյանը և Թադևոս Հովհաննիսյանը,

խորհրդի անդամներին է ներկայացվել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի, պատասխանատու ակտուարի հաշվետվությունները 2014 թվականի 2-րդ եռամսյակի գործունեության արդյունքների վերաբերյալ,

որոշում է կայացվել Բյուրոյի գործադիր տնօրենի պահանջով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ անդամների արտահերթ ընդհանուր ժողովի գումարման վերաբերյալ և հաստատվել է ժողովի օրակարգն և ժողովի նախապատրաստման ընթացքում ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձանց տրամադրվող նյութերի և տեղեկությունների ցանկը։

   Վերոնշյալ կանոններում փոփոխություններն ու լրացումները սահմանված կարգով կհրապարակվեն և ուժի մեջ կմտնեն ՀՀ կենտրոնական բանկում դրանց գրանցումից հետո:

Թարմացվել է՝ 24.02.2016 11:59:08