Թափուր աշխատատեղի մրցույթ 13.06.2022
Փնտրում ենք Զարգացման և Մեթոդաբանության ծառայության կրտսեր մասնագետի։
Աշխատանքի տեսակը: Ճկուն
Վայր: Երևան, ՀՀ
Աշխատանքի նկարագիր: Մեր թիմին միանալու նպատակով փնտրում ենք Զարգացման և մեթոդաբանության ծառայության կրտսեր մասնագետի, ով կներգրավվի Բյուրոյի կանոնների և ներքին իրավական այլ ակտերի նախագծերի կազմման, դրանց վերամշակման, ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեության նպատակով վերլուծությունների իրականացման, իսկ հետագայում նաև զարգացման ծրագրերի իրականացման գործընթացներում։
Պարտականություններ:
- ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեության համար անհրաժեշտ կարգավորում ապահովելու նպատակով Բյուրոյի կանոնների նախագծերի կազմման, դրանց վերամշակման ու համակարգման աշխատանքներին մասնակցություն,
- Բյուրոյի ներքին կանոնների և այլ ներքին իրավական ակտերի մշակման, ներքին կանոնների և այլ ներքին իրավական ակտերին վերաբերող հրամանների պատրաստման, ընդունված հրամաններում փոփոխություններ ու լրացումներ կատարելու կամ դրանց գործողությունը դադարեցնելու վերաբերյալ նախագծերի պատրաստման աշխատանքներին մասնակցություն,
- Մասնակցություն Բյուրոյի ներքին կանոններին և այլ ներքին իրավական ակտերին առնչվող խորհրդակցություններին,
- ԱՊՊԱ համակարգի զարգացման ծրագրերի մշակման, իրականացման, առաջարկությունների ներկայացման և համակարգման գործընթացներին մասնակցություն,
- ԱՊՊԱ ոլորտի զարգացումների և առկա խնդիրներին առնչվող լուծումների նպատակով առաջադրվող ու պարբերական վերլուծությունների իրականացում և նախաձեռնում,
- ԱՊՊԱ համակարգի, մասնավորապես` առկա վիճակի, միջազգային փորձի ուսումնասիրությունների իրականացում և ներկայացում, ԱՊՊԱ համակարգի կատարելագործման վերաբերյալ սեմինար-քննարկումների կազմակերպում,
Գիտելիքներ և փորձ:
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտության և ֆինանսների ոլորտում ,
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն ,
- ԱՊՊԱ ոլորտը կանոնակարգող օրենքների և իրավական ակտերի իմացությունն ողջունվում է,
- Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես ՝ MS Office, Internet, Outlook,
- Հայերենի ազատ տիրապետում, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ տիրապետում։
Այլ հմտություններ
- Վերլուծական հմտություններ,
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
- Բարձր նախաձեռնողականություն,
- Լարված պայմաններում աշխատելու կարողություն,
- Մարդկանց հետ հաղորդակցվելու ընդգծված հմտություններ,
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։
Վարձատրություն/Աշխատավարձ: Հիմնված փորձի և հմտությունների վրա
Դիմումների ընդունման վերջնաժամկետ։ Հունիսի 30, 2022 թ․
Դիմումների ընդունման ընթացակարգ: Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել info@appa.am հասցեին «թեմա» դաշտում անպայման նշելով «Զարգացման և մեթոդաբանության ծառայության կրտսեր մասնագետ» պաշտոնը։
Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր թեկնածուին ցուցաբերած հետաքրքրության համար, այնուամենայնիվ, միայն նախնական փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։