Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 60) 580043
Հայտարարություններ

2015թ-ի 4-րդ եռամսյակի քննական օրեր 18.09.2015 Հարգելի՛ գործընկերներ, Ձեզ ենք ներկայացնում 2015թ-ի 4-րդ եռամսյակի համար Բյուրոյի կողմից անցկացվող մասնագիտական գիտելիքների ստուգման համար սահմանված օրերը։ 

-15․10․2015թ, 
-30․10․2015թ,
-16․11․2015թ, 
-30․11․2015թ, 
-15․12․2015թ, ժամը՝ 15։00։
 Հիշեցնում ենք, որ համաձայն Բյուրոյի RL 1-045 կանոնների Բյուրոյի կողմից մասնագիտական գիտելիքների ստուգում է իրականացվում հետևյալ ոլորտներում՝ 
 1) ԱՊՊԱ ոլորտը կարգավորող օրենքներ և Բյուրոյի կանոններ (ընդհանուր), 
 2) ԱՊՊԱ պատահարի արդյունքում գույքին պատճառված վնասների գնահատում, 
 3) ԱՊՊԱ պատահարի պատճառների փորձաքննության իրականացում,
 4) ԱՊՊԱ պայմանագրի կնքում*: 
 Նշված ոլորտներում Բյուրոյի կողմից մասնագիտական գիտելիքների ստուգմանը մասնակցելու նպատակով անհրաժեշտ է Բյուրո ներկայացնել հետևյալ տեղեկությունները՝ 
 1) թեկնածուի անունը, ազգանունը, 
 2) ոլորտները, որոնցում թեկնածուն ցանկանում է անցնել մասնագիտական գիտելիքների ստուգում, 
 3) ստուգմանը մասնակցելու օրը և ժամը` ըստ հրապարակված ցանկի, 
 4) հեռախոսահամարը (քաղաքային, բջջային),
 5) անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները, 
 6) հանրային ծառայությունների համարանիշը, 
 7) էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում): 
Գիտելիքների ստուգման նպատակով կարող եք գրանցվել՝ լրացնելով համապատասխան հայտը, որը ներկայացված է Բյուրոյի կայքի «Փորձագետներ» բաժնում: *«ԱՊՊԱ պայմանագրի կնքում» ոլորտում մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով հերթագրման համար Բյուրոյի կողմից սահմանվել է այլ ընթացակարգ։

Թարմացվել է՝ 18.09.2015 08:04:52