Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Օգտակար հղումներ
 (+374 10) 580043, (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Մեքենայի և հետիոտնի միջև

ՊԱՏԱՀԱՐՈՒՄ ԱՌԿԱ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԽՎԱԾ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

     Ապահովագրական պատահարների պատճառներից ելնելով առաջանում են պատահարի մասնակիցների մեղավորության տարբեր իրավիճակներ: Յուրաքանչյուր իրավիճակի համար ԱՊՊԱ համակարգում կատարվող հատուցումներն ունեն որոշակի առանձնահատկություններ: Ստորև ներկայացնենք մի քանի հիմնական իրավիճակներ և դրանց հետ կապված ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական հատուցումների կարգավորման առանձնահատկությունները:*


Իրավիճակ 1

Ա ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնի: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վրաերթի առաջացման մեջ ամբողջապես մեղավոր է Ա ավտոմեքենայի վարորդը:                              

Սույն  իրավիճակում ենթակա են հատուցման հետևյալ վնասները`

v  հետիոտնին պատճառված անձնական վնասները (100%),

v  հետիոտնին և այլ անձանց պատկանող  գույքին պատճառված վնասները (100%),

v  Ա ավտոմեքենայի ուղևորներին պատճառված անձնական վնասները (100%),

v  Ա ավտոմեքենայի ուղևորների գույքին պատճառված վնասները (100%),

v Ա ավտոմեքենայի վարորդի ընտանիքի անդամներին պատճառված անձնական վնասները (100%):

Ներկայացված իրավիճակում չեն հատուցվի այնպիսի վնասները, ինչպիսիք են  Ա ավտոմեքենայի վարորդին պատճառված անձնական և գույքին պատճառված  վնասները, Ա ավտոմեքենայի վարորդի ընտանիքի անդամների գույքին պատճառված  վնասները:


Իրավիճակ 2

Ա ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնի: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վթարի առաջացման մեջ ամբողջապես մեղավոր է հետիոտնը:                                        

Սույն իրավիճակում ենթակա են հատուցման հետևյալ վնասները`

vհետիոտնին պատճառված անձնական վնասները, բացառությամբ կորցրած աշխատավարձի (եկամտի) (100%),

v  Ա ավտոմեքենայի ուղևորներին պատճառված անձնական վնասները (100%),

v  Ա ավտոմեքենայի ուղևորների գույքին պատճառված վնասները (100%),

v Ա ավտոմեքենայի վարորդի ընտանիքի անդամներին պատճառված անձնական վնասները (100%),

v  այլ անձանց պատկանող գույքին պատճառված վնասները:

Ներկայացված իրավիճակում չեն հատուցվի այնպիսի  վնասները, ինչպիսիք են  հետիոտնի գույքին պատճառված վնասները, հետիոտնին պատճառված անձնական վնասներից կորցրած աշխատավարձը (եկամուտը),   Ա ավտոմեքենայի վարորդին պատճառված անձնական և գույքին պատճառված վնասները,  Ա ավտոմեքենայի վարորդի ընտանիքի անդամների գույքին պատճառված վնասները:

 

Իրավիճակ 3

Ա ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնի: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վթարի առաջացման մեջ  մեղավոր են և՛ հետիոտնը և՛ Ա ավտոմեքենայի վարորդը:   

Սույն իրավիճակում ենթակա են հատուցման հետևյալ վնասները`                                                                      

vհետիոտնին պատճառված անձնական վնասները (100%),բացառությամբ կորցրած աշխատավարձի (եկամտի) 

v  հետիոտնի կորցրած աշխատավարձի (եկամտի) 50 տոկոսը

v  հետիոտնի գույքին պատճառված վնասների 50 տոկոսը, 

v  Ա ավտոմեքենայի ուղևորներին պատճառված անձնական վնասները (100%),

v  Ա ավտոմեքենայի ուղևորների գույքին պատճառված վնասները (100%), 

v Ա ավտոմեքենայի վարորդի ընտանիքի անդամներին պատճառված անձնական վնասները (100%),

v  այլ անձանց պատկանող գույքին պատճառված վնասները:

Ներկայացված իրավիճակում չեն հատուցվի այնպիսի  վնասները, ինչպիսիք են Ա ավտոմեքենայի վարորդին պատճառված անձնական և գույքին պատճառված վնասները, Ա ավտոմեքենայի վարորդի ընտանիքի անդամների գույքին պատճառված վնասները:


Իրավիճակ 4

Ա ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնի: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վթարի առաջացման մեջ ո́չ հետիոտնը և ո́չ էլ Ա ավտոմեքենայի վարորդը մեղավոր չեն (մեղավոր է հայտնի կամ անհայտ երրորդ անձ կամ պատահարն առաջացել է որևէ կենդանու պատճառով):

Սույն իրավիճակում ենթակա են հատուցման հետևյալ վնասները`

v  հետիոտնին պատճառված անձնական վնասները (100%),

v  հետիոտնի  գույքին պատճառված վնասները (100%),

v  Ա ավտոմեքենայի ուղևորներին պատճառված անձնական վնասները (100%),

v  Ա ավտոմեքենայի ուղևորների գույքին պատճառված վնասները (100%), 

v այլ անձանց (բացառությամբ պատահարի մեջ մեղավոր անձի) պատկանող գույքին պատճառված վնասները:

Ներկայացված իրավիճակում չեն հատուցվի այնպիսի վնասները, ինչպիսին են Ա ավտոմեքենայի վարորդին պատճառված անձնական և գույքին պատճառված վնասները, Ա ավտոմեքենայի վարորդի ընտանիքի անդամների գույքին պատճառված վնասները և պատահարի մեջ մեղավոր անձի գույքին պատճառված վնասները:


Վերոհիշյալ իրավիճակներում վնասների հատուցման հետ կապված կարգավորումները աղյուսակային տեսքով կունենան հետևյալ տեսքը.


 

Իրավիճակ

­

Ա ավտոմեքենան վրաերթի է

ենթարկել հետիոտնի

մեղավոր է հետիոտնը

Ա ավտոմեքենա­ն վրաերթի է

 ենթ­­արկել հետիոտնի.

մեղավոր են և՛ հետիոտնը

և՛ Ա ավտոմեքենայի վարորդը

Ա ավտոմեքենան վրաերթի է

 ենթարկել հետիոտնի.

ո́չ հետիոտնը և ոչ էլ Ա ավտոմեքենայի

 վարորդը մեղավոր չեն

Ա Տ/մ վարորդ

անձն.

0%

0%

0%

0%

գույք.

0%

0%

0%

0%

Ա Տ/մ Ուղևոր

անձն.

100%

100%

100%

100%

գույք.

100%

100%

100%

100%

Ա Տ/մ ­վարորդի ընտանիքի անդամ

անձն.

100%

100%

100%

100%

գույք.

0%

0%

0%

0%

Բ Տ/մ վարորդ

անձն.

-

-

-

-

գույք.

-

-

-

-

Բ Տ/մ Ուղևոր

անձն.

-

-

-

-

գույք.

-

-

-

-

Բ Տ/մ վարորդի ընտանիքի անդամ

անձն.

-

-

-

-

գույք.

-

-

-

-

Հետիոտն

անձն.

100%

100%

100%

100%

գույք.

100%

0%

50%

100%

Այլ անձի գույք

100%

100%

100%

100% (մեղավոր անձի գույքին՝ 0)




























* Վերոհիշյալ կարգավորումներում պետք է հաշվի առնել հետևյալ հիմնական վերապահումները.

v  «Վարորդ»  հասկացության ներքո ներառվում է նաև ավտոմեքենայի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած անձը՝ Ապահովադիրը:

v   Վարորդի ընտանիքի անդամը չի ներառվում ուղևորի և հետիոտնի հասկացության ներքո, և նրա վերաբերյալ հատուցման կարգավորումները ներկայացվում են առանձին:

v  Ուղևորի գույքի ներքո ներառվում է  տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վարորդից, սեփականատիրոջից և նրանց ընտանիքի անդամներից բացի ցանկացած այլ անձի գույքը, եթե համապատասխան անձի գույքին պատճառված վնասների հատուցման վերաբերյալ առանձին կարգավորում նախատեսված չէ:

v  Այլ անձի գույքի ներքո ներառվում է պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցների վարորդներից, սեփականատերերից և նրանց ընտանիքի անդամներից, ինչպես նաև հետիոտնից բացի ցանկացած այլ անձի գույքը, եթե համապատասխան անձի գույքին պատճառված վնասների հատուցման վերաբերյալ առանձին կարգավորում նախատեսված չէ:

v  Այն բոլոր իրավիճակներում, որոնցում սահմանված է, որ անձին ենթակա է փոխհատուցման իր գույքին պատճառված վնասի 50%-ը, դատարանի կողմից պատահարում տվյալ տուժողի մեղավորության 50%-ից տարբերվող այլ չափ սահմանվելու դեպքում պատճառված վնասը ենթակա կլինի հատուցման մեղավորության այդ աստիճանին համամասնորեն նվազեցված չափով (օրինակ` եթե դատարանը սահմանել է, որ հետիտոնի մեղավորությունը տվյալ պատահարում 30 տոկոս է, ապա հետիոտնի գույքին պատճառված վնասները կհատուցվեն վնասի 70 տոկոսի չափով):


Թարմացվել է՝ 14.02.2017 12:51:22