Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 60) 580043
Նորություններ

Կանոնների գրանցում 05.02.2018 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի փետրվարի 2-ին գրանցվել է «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի փետրվարի 15-ից։ Կանոններում իրականացված փոփոփոխությունները և լրացումները պայմանավորված են 2017 թվականի ընթացքում Բյուրոյի կարգավորումների գծով կուտակված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, որոնցից հատկանշական են՝ 

• վերանայվել է ԱՊՊԱ պայմանագրի դադարեցման դեպքում ապահովագրավճարի վերադարձման կարգը, 
• սահմանվել է ԱՊՊԱ պայմանագրում ժամկետի երկարաձգման արգելք,
• հնարավորություն է նախատեսվել ԱՊՊԱ գործընթացներում անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալ ոչ միայն Բյուրոյի կողմից ստեղծված հարթակներից, այլև այնպիսի արտաքին էլեկտրոնային համակարգերի միջոցով, որոնք հաստատված են Բյուրոյի կողմից (մասնավորապես առողջապահության նախարարության կողմից ստեղծված հարթակ, datalex.am կայք և այլն), 
• հստակեցվել է մեկից ավելի պատահարների հետևանքով միևնույն գույքին պատճառված վնասների գնահատման մեթոդաբանությունը, 
• հստակեցվել է մեկ պատահարի գծով մեկ տուժողին բուժման համար նշանակված դեղորայքի համար տրամադրվող հատուցման առավելագույն գումարը։

Թարմացվել է՝ 05.02.2018 16:58:08