Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Էդուարդ Հովհաննիսյան

Էդուարդ Հովհաննիսյան` «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ։ Ծնվել է 1939թ.-ին։ ՀՀ քաղաքացի է։
1962թ.-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, ինժեներ- մեխանիկի դիպլոմ։

Աշխատանքային գործունեություն.
  • 1962–1964թթ.-ին աշխատել է Չարենցավանի հաստոցախառատային գործարանում` որպես չափագիտական լաբորատորիայի պետ,
  • 1964–1996թթ.-ին եղել է ԽՍՀՄ ավիացիայի արդյունաբերության Նախարարության լիազոր ներկայացուցիչը Հայաստանում,
  • 1997–2000թթ.-ին զբաղեցրել է «Կոնցեռն Վիկտորիա» ՍՊԸ-ի տեխնիկական բաժնի պետի պաշտոնը,
  • 2000թ.-ից առ այսօր «Աքիլեսե» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահն է,
  • 2010 թվականի սեպտեմբերի 15-ից Բյուրոյի խորհրդի անդամ է։
Թարմացվել է՝ 20.01.2017 12:21:35