Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Օգտակար հղումներ
 (+374 10) 580043, (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Երկու մեքենայի միջև

ՊԱՏԱՀԱՐՈՒՄ ԱՌԿԱ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԽՎԱԾ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

     

Ապահովագրական պատահարների պատճառներից ելնելով առաջանում են պատահարի մասնակիցների մեղավորության տարբեր իրավիճակներ: Յուրաքանչյուր իրավիճակի համար ԱՊՊԱ համակարգում կատարվող հատուցումներն ունեն որոշակի առանձնահատկություններ: Ստորև ներկայացնենք մի քանի հիմնական իրավիճակներ և դրանց հետ կապված ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական հատուցումների կարգավորման առանձնահատկությունները:


Իրավիճակ 1

Միմյանց են բախվել Ա և Բ ավտոմեքենաները: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վթարի առաջացման մեջ ամբողջապես մեղավոր է Ա ավտոմեքենայի վարորդը:


Սույն իրավիճակում ենթակա են հատուցման հետևյալ վնասները`


v  Բ ավտոմեքենայի վարորդին  պատճառված անձնական վնասները (100%),

Բ ավտոմեքենայի վարորդի գույքին պատճառված վնասները (100%),

v  Բ ավտոմեքենայի ուղևորներին պատճառված անձնական վնասները (100%),

Բ ավտոմեքենայի վարորդի ընտանիքի անդամներին պատճառված անձնական վնասները (100%),

v  Բ ավտոմեքենայի ուղևորների գույքին պատճառված վնասները (100%),

Բ ավտոմեքենայի վարորդի ընտանիքի անդամների գույքին պատճառված վնասները (100%),

v  Ա ավտոմեքենայի ուղևորներին պատճառված անձնական վնասները (100%),

v  Ա ավտոմեքենայի ուղևորների գույքին պատճառված  վնասները (100%),

vԱ ավտոմեքենայի վարորդի ընտանիքի անդամներին պատճառված անձնական վնասները (100%),

v  հետիոտնին պատճառված անձնական վնասները (100%),

v  հետիոտնի և այլ անձանց գույքին պատճառված վնասները (100%):


Ներկայացված իրավիճակում չեն հատուցվի այնպիսի վնասները, ինչպիսիք են Ա ավտոմեքենայի վարորդին պատճառված անձնական և գույքին պատճառված  վնասները, Ա ավտոմեքենայի վարորդի ընտանիքի անդամների գույքին պատճառված վնասները:


Իրավիճակ 2

Միմյանց են բախվել Ա և Բ ավտոմեքենաները: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վթարի առաջացման մեջ մեղավոր է և´ Ա ավտոմեքենայի վարորդը, և´ Բ ավտոմեքենայի վարորդը: Այս դեպքում`


Սույն իրավիճակում ենթակա են հատուցման հետևյալ վնասները`


v  Ա և Բ ավտոմեքենաների վարորդներին պատճառված անձնական  վնասները (100%),

v  Ա և Բ ավտոմեքենաների վարորդների  գույքին  պատճառված վնասների 50 տոկոսը,

v  Ա և Բ ավտոմեքենաների ուղևորներին պատճառված անձնական վնասները (100%),

v  Ա և Բ ավտոմեքենաների ուղևորների գույքին պատճառված վնասների 50 տոկոսը,

v  Ա և Բ ավտոմեքենաների ընտանիքի անդամների անձնական վնասները (100%),

v  Ա և Բ ավտոմեքենաների ընտանիքի անդամների գույքին պատճառված վնասների  50 տոկոսը,

v  հետիոտնին պատճառված անձնական վնասները (100%),

v  Վթարի մասնակից հետիոտնի և այլ անձանց գույքին պատճառված վնասները (100%):


Իրավիճակ 3

Միմյանց են բախվել Ա և Բ ավտոմեքենաները: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վթարի առաջացման մեջ բացակայում է և Ա ավտոմեքենայի վարորդի և Բ ավտոմեքենայի վարորդի մեղքը, սակայն պատահարի առաջացման մեջ մեղավոր է հետիոտնը:


Սույն իրավիճակում ենթակա են հատուցման հետևյալ վնասները`


v  Ա և Բ ավտոմեքենաների ուղևորներին պատճառված անձնական վնասները (100%),

v  Ա և Բ ավտոմեքենաների ուղևորների գույքին պատճառված վնասները (100%),

v  Ա և Բ ավտոմեքենաների ընտանիքի անդամների անձնական վնասները (100%),

v  Ա և Բ ավտոմեքենաների ընտանիքի անդամների գույքին պատճառված վնասների  50 տոկոսը,

v  Հետիոտնին պատճառված  անձնական վնասները, բացառությամբ մեղավոր հետիոտնի կորցրած աշխատավարձի (եկամտի) (100%),

v  այլ անձանց գույքին  պատճառված վնասները (100%):


Ներկայացված իրավիճակում չեն հատուցվի այնպիսի  վնասները, ինչպիսիք են Ա և Բ ավտոմեքենաների վարորդներին պատճառված անձնական և գույքին պատճառված վնասները, հետիոտնի  գույքին պատճառված վնասները, մեղավոր հետիոտնին պատճառված անձնական վնասներից կորցրած աշխատավարձը (եկամուտը):


Իրավիճակ 4

Միմյանց են բախվել Ա և Բ ավտոմեքենաները՝ վթարի ենթարկելով հետիոտնին:  Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վթարի առաջացման մեջ բացակայում է և Ա ավտոմեքենայի վարորդի և Բ ավտոմեքենայի վարորդի մեղքը, մեղավոր չէ նաև վթարի մասնակից հետիոտնը: Սակայն պատահարի առաջացման մեջ մեղավոր է այլ երրորդ անձ:


Սույն իրավիճակում ենթակա են հատուցման հետևյալ վնասները`


     v  Ա և Բ ավտոմեքենաների ուղևորներին պատճառված անձնական վնասները (100%),

v  Ա և Բ ավտոմեքենաների ուղևորների գույքին պատճառված վնասները (100%),

v  Ա և Բ ավտոմեքենաների ընտանիքի անդամների անձնական վնասները (100%),

v  Ա և Բ ավտոմեքենաների ընտանիքի անդամների գույքին պատճառված վնասների  50 տոկոսը,

v  Հետիոտնին պատճառված  անձնական վնասները (100%),

v հետիոտնի և այլ անձանց (բացառությամբ պատահարի մեջ մեղավոր անձի) գույքին  պատճառված վնասները (100%):


Ներկայացված իրավիճակում չեն հատուցվում Ա և Բ ավտոմեքենաների վարորդներին պատճառված անձնական և գույքին պատճառված վնասները, ինչպես նաև մեղավոր երրորդ անձի գույքին պատճառված վնասները:


Վերոհիշյալ իրավիճակներում վնասների հատուցման հետ կապված կարգավորումները աղյուսակային տեսքով կունենան հետևյալ տեսքը.


Իրավիճակ

Միմյանց են բախվել Ա և Բ

 ավտոմեքենաները.մեղավոր է

Ա ավտոմեքենայի վարորդը

Միմյանց են բախվել Ա և Բ

ավտոմեքենաները.մեղավոր է

և´ Ա ավտոմեքենայի վարորդը,

և´ Բ ավտոմեքենայի վարորդը

Միմյանց են բախվել Ա և Բ

ավտոմեքենաները.

մեղավոր է հետիոտնը

Միմյանց են բախվել

 Ա և Բ ավտոմեքենաները՝

 վթարի ենթարկելով հետիոտնին.

մեղավոր է այլ երրորդ անձ

Ա Տ/մ վարորդ

անձն.

0%

100%

0%

0%

գույք.

0%

50%

0%

0%

Ա Տ/մ Ուղևոր

անձն.

100%

100%

100%

100%

գույք.

100%

50%

100%

100%

Ա Տ/մ վարորդի ընտանիքի անդամ

անձն.

100%

100%

100%

100%

գույք.

0%

50%

50%

50%

Բ Տ/մ վարորդ

անձն.

100%

100%

0%

0%

գույք.

100%

50%

0%

0%

Բ Տ/մ Ուղևոր

անձն.

100%

100%

100%

100%

գույք.

100%

50%

100%

100%

Բ Տ/մ վարորդի ընտանիքի անդամ

անձն.

100%

100%

100%

100%

գույք.

100%

50%

50%

50%

Հետիոտ++ն

անձն.

100%

100%

100%

100%

գույք.

100%

100%

0%

100%

Այլ անձի գույք

100%

100%

100%

100% (մեղավոր անձի գույքին՝ 0)


* Վերոհիշյալ կարգավորումներում պետք է հաշվի առնել հետևյալ հիմնական վերապահումները.

v  «Վարորդ»  հասկացության ներքո ներառվում է նաև ավտոմեքենայի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած անձը՝ ապահովադիրը:

v   Վարորդի ընտանիքի անդամը չի ներառվում ուղևորի և հետիոտնի հասկացության ներքո, և նրա վերաբերյալ հատուցման կարգավորումները ներկայացվում են առանձին:

v  Ուղևորի գույքի ներքո ներառվում է տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վարորդից, սեփականատիրոջից և նրանց ընտանիքի անդամներից բացի ցանկացած այլ անձի գույքը, եթե համապատասխան անձի գույքին պատճառված վնասների հատուցման վերաբերյալ առանձին կարգավորում նախատեսված չէ:

v  Այլ անձի գույքի ներքո ներառվում է պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցների վարորդներից, սեփականատերերից և նրանց ընտանիքի անդամներից, ինչպես նաև հետիոտնից բացի ցանկացած այլ անձի գույքը, եթե համապատասխան անձի գույքին պատճառված վնասների հատուցման վերաբերյալ առանձին կարգավորում նախատեսված չէ:

v    Այն բոլոր իրավիճակներում, որոնցում սահմանված է, որ անձին ենթակա է փոխհատուցման իր գույքին պատճառված վնասի 50%-ը, դատարանի կողմից պատահարում տվյալ տուժողի մեղավորության 50%-ից տարբերվող այլ չափ սահմանվելու դեպքում պատճառված վնասը ենթակա կլինի հատուցման մեղավորության այդ աստիճանին համամասնորեն նվազեցված չափով (օրինակ` եթե դատարանը սահմանել է, որ հետիտոնի մեղավորությունը տվյալ պատահարում 30 տոկոս է, ապա հետիոտնի գույքին պատճառված վնասները կհատուցվեն վնասի 70 տոկոսի չափով):

 

 

Թարմացվել է՝ 14.02.2017 11:44:49