Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Օգտակար հղումներ
 (+374 10) 580043, (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Հայտարարություններ

2017 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվող փոփոխություններ 28.03.2017 2017 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվում է հատուցումների նոր՝ ամբողջապես վերանայված գործընթացը: Փոփոխությունները տարածվելու են 2017 թվականի ապրիլի 1-ից հետո ներկայացված ապահովագրական հատուցման դիմումների և դրանց հիման վրա ծագած հարաբերությունների նկատմամբ՝ անկախ ԱՊՊԱ պայմանագրի կնքված լինելու ժամկետի և գործողության մեջ լինելու հանգամանքից:

Ստորև ներկայացվում են ներդրվող հիմնական փոփոխությունները․   

Ուղիղ հատուցումների համակարգի ներդրում 
ԱՊՊԱ ոլորտի վերջին մեկ տարվա փոփոխություններից թերևս ամենակարևորը 2017 թվականի ապրիլի մեկից ուղիղ հատուցումների համակարգի ներդրումն է: Սա նշանակում է, որ այդ ամսաթվից սկսած՝ տուժող ավտոսեփականատերերն ապահովագրա­կան հատուցում ստանալու համար պետք է դիմեն ոչ թե վնաս պատճառողի ապահովագրական ընկերությանը, այլ իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը: Ապահովագրական ընկերությունները սահմանված կարգով կհատուցեն իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ավտոմեքենաների սեփականատերերին պատճառ­ված վնասները, որից հետո միմյանց միջև կիրականացնեն փոխհաշվարկներ: Այս համակարգի ներդրումը թույլ կտա ավտոսեփականատերերին ԱՊՊԱ պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում գործ ունենալ միայն իրենց կողմից ընտրված ապահովագրական ընկերությունների հետ, ինչով կվերականգվի ապահովագրական ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի օբյեկտիվ գնահատման մրցակցային խթանները: Արդյունքում ակնկալվում է, որ կմեծանա ապահովագրական ընկերություննե­րի միջև առողջ մրցակցությունը՝ հիմքում ունենալով «Յուրաքանչյուր ընկերություն սպասարկում է իր հաճախորդին» սկզբունքը։   

Հատուցման գործընթացի տևողության կրճատում 
2017թ․ ապրիլի 1-ից գործընթացների բարելավումների արդյունքում ԱՊՊԱ ոլորտում փորձաքննությունների իրականացման  և ապահովագրական հատուցումների վճարման կազմակերպման համար Բյուրոյի կանոններով նախատեսված առավելագույն ժամկետները կրճատվելու են հետևյալ չափերով.    
 
Հատուցման գործընթացը Նախքան փոփոխությունը 2017թապրիլի 1-ից հետո
Նվազագույն Առավելագույն Նվազագույն Առավելագույն
Պարզեցված հատուցման գործընթաց 9 օր 81 օր 6 օր 17 օր
Ստանդարտ հատուցման գործընթաց 16 օր 119 օր 10 օր 41 օր

Ուշադրություն՝ Առավելագույն ժամկետները հաշվարկված են՝ հաշվի առնելով, որ հատուցման գործընթացում ներառված բոլոր հավանական արտադատական բողոքարկումների իրավունքից համապատասխան անձինք օգտվում են։

Հատուցման ենթակա առավելագույն շեմերի բարձրացում 
2017թ․ ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում բարձրացվում են մեկ պատահարի արդյունքում բոլոր տուժողներին հատուցման ենթակա ընդհանուր գումարի առավելագույն շեմերը (ապահովագրական գումարները) հետևյալ չափերով. 

 
Ապահովա­գրական գումարի (հատուցման ենթակա առավելագույն գումարի) չափը Մինչև 01.04.2017 թ-ը գործող սահմանաչափեր 01.04.2017թ-ից հետո գործող սահմանաչափեր
Մեկ պատահարով մեկ տուժողի համար Մեկ պատահարով բոլոր տուժողների համար Մեկ պատահարով մեկ  տուժողի համար Մեկ պատահարով բոլոր տուժողների համար
Անձնական վնասների համար 3.300.000 ՀՀ դրամ 10.000.000 ՀՀ դրամ 3.300.000 ՀՀ դրամ 33.000.000 ՀՀ դրամ
Գույքային վնասների համար 1.800.000 ՀՀ դրամ (Եթե առկա է միայն մեկ տուժող, մեկից ավելի տուժողների դեպքում կիրառվում է համամասնու­թյուն) 1.800.000 ՀՀ դրամ 1.800.000 ՀՀ դրամ 18.000.000 ՀՀ դրամ














Ոլորտում կիրառվող բոլոր փաստաթղթերի ստանդարտացում և գործընթացում կամայական այլ փաստաթղթերի բացառում       
Սպառողների և տուժողների շահերի պաշտպանության նկատառումներով ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների և փորձագետների կողմից կիրառվող և հանրությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը ստանդար­տաց­վել են և սահմանվել տիպային օրինակներ (դիմումներ, ծանուցումներ, փոր­ձա­քննության արդյունքներ, հարցումներ և այլն)։ Սա նշանակում է, որ ապահովագրական ընկերություններն սպառողների հետ հարաբերվելու են նույնատիպ փաստաթղթե­րով և իրավունք չունեն կիրառել որևէ այլ տիպային օրինակներ: Նման ստանդարտացումը թույլ կտա ցանկացած գործընթացի վերա­բերյալ ստանալ առավել մատչելի և ամբողջական տեղեկատվություն՝ անկախ նրանից, թե գործընթացը որ ապահովագրական ընկերության կողմից է իրականացվում, ինչպես նաև բացառել կամայական իրավական հետևանքներ առաջացնող փաստաթղթերի օգտագործումն ԱՊՊԱ ոլորտում։    

Թարմացվել է՝ 22.06.2017 16:44:20