Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
 (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Նորություններ

Կանոնների գրանցում 24.05.2018 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մայիսի 23-ին գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում սպառողների վերաբերյալ տվյալների հրապարակման, տրամադրման, վերանայման և բողոքարկման» RL 1-005 նոր կանոնների հաստատումը, ինչպես նաև «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման, վերանայման և բողոքարկման» RL 1-005 կանոնների գործողության դադարեցումը, որոնք ուժի մեջ կմտնեն «Տրանսպորտային միջոցների միասնական պատուհան» համակարգում դրանցից բխող համապատասխան տեխնիկական հնարավորություններն ապահովվելու օրվան հաջորդող օրվանից (ինչի մասին Բյուրոյի պաշտոնական ինտերնետային կայքում նախապես կհրապարակվի հայտարարություն), ինչպես նաև «Ճանապարհատրանսպորտային պատահարների գրանցման գործընթացում հավաքագրվող որոշ ելակետային տվյալների ձեռք բերման համար իրավասու պետական մարմնին վճարումներ կատարելու և ապահովագրական ընկերությունների միջև այդ վճարները բաշխելու վերաբերյալ» RL 1-007 կանոններում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել գրանցման պահից։ 

RL 1-005 նոր կանոններով հաստատվել է ԱՊՊԱ տեղեկատվական համակարգից տրամադրվող տեղեկատվության և դրա բողոքարկման ամբողջական վերանայված և ստանդարտացված գործընթաց, հետևյալ սկզբունքների հիման վրա՝ 
1. ապահովագրական պատմության համար հիմք հանդիսացող տեղեկությունները սահմանված ձևի տեղեկանքների կամ քաղվածքի տեսքով տրամադրվում են սպառողի հետ պայմանագիր ունեցող ապահովագրական ընկերության կողմից կամ առցանց հարցման միջոցով՝ անմիջականորեն սպառողի համապատասխան էլեկտրոնային հասցեին ուղարկման միջոցով, 
2. ապահովագրական պատմության համար հիմք հանդիսացող տեղեկությունների վերանայումը կազմակերպվում է անմիջականորեն ապահովագրական ընկերությունների կողմից, իսկ ստացված արդյունքների բողոքարկումը՝ Բյուրոյի կողմից։ 
 RL 1-007 կանոններում փոփոխությունների իրականացումը պայմանավորված է Ճանապարհային ոստիկանության հետ կնքված համաձայնագրի գծով ծառայությունների մատուցման դիմաց վճարումների կատարման գործընթացն ԱՊՊԱ ոլորտում ձեռք բերվող համանման ծառայությունների գծով վճարումների կատարման գործընթացին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։

Թարմացվել է՝ 25.05.2018 09:25:38