Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Օգտակար հղումներ
 (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Նորություններ

Կանոնների գրանցում 16.10.2017 Սույն թվականի նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի օգոստոսի 18-ին և սույն թվականի հոկտեմբերի 13-ին գրանցված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները։ Իրականացված փոփոխությունները և լրացումները պայմանավորված են կանխիկի ընդունման վճարային տերմինալների միջոցով ԱՊՊԱ պայմանագիրն առցանց էլեկտրոնային տարբերակով կնքման հնարավորության ներդրման համար անհրաժեշտ գործընթացների փոփոխման, ԱՊՊԱ պայմանագրերով նախատեսված ապահովագրավճարների գծով դեբիտորական պարտքերի նվազեցման, ապահովագրավճարի չվճարման հիմքով ԱՊՊԱ պայմանագրի դադարման պահի և դրա հետ կապված ապահովագրական ընկերությունների գործողությունների հստակեցման, առցանց էլեկտրոնային եղանակով ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գծով Ապահովադիրների համար առավել բարենպաստ պայմանների սահմանման, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտի զարգացման այս փուլում ապահովագրական միջնորդային գործունեության պայմանների ճշգրտման օբյեկտիվ անհրաժեշտությամբ։

Թարմացվել է՝ 17.10.2017 16:53:47