Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Օգտակար հղումներ
 (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Նորություններ

Կանոնների գրանցում 25.04.2017 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի ապրիլի 12-ին գրանցվել է ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 կանոններում (Կանոններ) իրականացված փոփոխությունը, որն ուժի մեջ է մտնում գրանցման օրվան հաջորդող օրը։ 

Կանոններում իրականացված փոփոխությունը պայմանավորված է նոր ներդրվող փոխադարձ հաշվարկների համակարգում առկա հաշվառման խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Փոփոխությունը իրականացվել է բացառապես փոխադարձ հաշվարկների գործընթացում արտահանվող փոխհաշվարկների ակտի ձևում և լրացման հրահանգում՝ առանց փոփոխության ենթարկելու փոխհաշվարկների կարգն ու մեթոդաբանությունը։

Թարմացվել է՝ 25.04.2017 15:54:25