Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 21.03.2017 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մարտի 17-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված հետևյալ կանոնները (դրանց փոփոխությունները, դադարեցումները), որոնք ուժի մեջ կմտնեն 2017 թվականի ապրիլի 1-ին:

 

Հ/հ Գրանցված նոր կանոնների անվանումը
1.     «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003  
 
Հ/հ Փոփոխված կանոնների անվանումը
1.     «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001
2.     «ԱՊՊԱ պայմանագրերի հաշվառման կարգ» RL 1-003
3.    ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության անդամ ապահովագրական ընկերությունների կողմից ԱՊՊԱ ոլորտում իրականացվող գովազդի նկատմամբ պահանջների» RL 1-011
4.    ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից բողոք-պահանջների քննության» RL 1-033
5.    ««ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման, վերանայման և բողոքարկման» RL 1-041
6.    ««Ճանապարհատրանսպորտային պատահարների գրանցման գործընթացում հավաքագրվող որոշ ելակետային տվյալների ձեռք բերման համար իրավասու պետական մարմնին վճարումներ կատարելու և ապահովագրական ընկերությունների միջև այդ վճարները բաշխելու վերաբերյալ» RL 1-046
 
Հ/հ Գործողությունը դադարեցրած կանոնների անվանումը
1.       «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի արդյունքում գույքին պատճառված վնասների գնահատման և փորձաքննության կարգի ու մեթոդաբանության, փորձագետների որակավորման կարգի, չափանիշների ու պայմանների և որակավորումից զրկման կարգի ու հիմքերի» RL 1-013
2.     «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների որակավորման, նրանց հետ կնքվող պայմանագրերի գրանցման և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության» RL 1-014
3.    «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի հետևանքով տուժողին պատկանող գույքի ոչնչացման (80% և ավելի վնասի) դեպքում գույքի մնացորդային արժեքների հաշվարկման մեթոդաբանության» RL 1-015
4.    «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» RL 1-017
5.    ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցումների վճարման» RL 1-018
6.    ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության անդամ ապահովագրական ընկերությունների կողմից իրենց մասնաճյուղերի և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնող անձանց վերաբերյալ տեղեկատվության ներկայացման» RL 1-022
7.     «Տուժողին պատճառված վնասը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված առողջությանը պատճառված վնասների ցանկում ընդգրկելու մասին բժշկական հանձնաժողովի կողմից որոշման ընդունման» RL 1-025
8.    «ԱՊՊԱ ոլորտում հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունքի կիրառման» RL 1-028 
9.    «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի հետևանքով տուժողի առողջությանը պատճառված վնասների գծով բժշկի ցուցումով բուժման շարունակականության (ամբուլատոր-ռեաբիլիտացիոն բուժման) ապահովմանն ուղղված միջոցառումների հետ կապված և այլ ծախսերի հատուցման ենթակա սահմանաչափերը և այդ ծախսերի անհրաժեշտության, հիմնավորվածության և փաստացի ապացուցվածության չափանիշների» RL 1-031 
10.   «ԱՊՊԱ ոլորտում լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունների նշանակման» RL 1-032
11.   «ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացին ներկայացվող պահանջների» RL 1-038
12.   «Տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության ուղղման» RL 1-042
13.  ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից մասնագիտական գիտելիքների ստուգման» RL 1-045
14.  «Բոնուս-Մալուս համակարգում մեկանգամյա արտոնության տրամադրման» RL 1-047
  
 Նոր կանոններով սպառղոների հետ ապահովագրական ընկերությունների հետ հարաբերությունները կանոնակարգող կանոններից առանձնացվել են ԱՊՊԱ ոլորտում Բյուրոյի կողմից որակավորվող անձանց՝ փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման գործընթացների կարգավորումները՝ դրանցում կատարելով որոշակի փոփոխություններ, մասնավորապես՝ 
·      վերանայվել են փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման կարգը և այդ գործընթացի նկատմամբ նվազագույն պահանջները, մշակվել են վերջինների հետ կնքվող պայմանագրերի նոր ստանդարտ տիպային օրինակներ և սահմանվել են դրանց նկատմամբ նվազագույն պահանջներ,
 ·  իրականացվել է գործընթացների օպտիմալացում, մասնավորապես՝ ֆիզիկական անձ փորձագետների որակավորումն իրականացվելու է մեկ փուլով՝ թեստավորմամբ, արդեն իսկ որակավորված անձանց պայմանագրերի գրանցումը չի պահանջելու լրացուցիչ գործընթացներ, այլ իրականացվելու է ավտոմատ՝ հիմք ընդունելով պայմանագրերի ստանդարտ տիպային ձևերը: 
 «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում կատարվել են հետևյալ փոփոխությունները.
 ·      աահմանվել է ԱՊՊԱ ոլորտում շրջանառվող փաստաթղթերում առկա տեղեկությունների հավաստիության սկզբունքը, 
 ·    ամրագրվել է դրույթ՝ ուղղված ԱՊՊԱ գործընթացներում իրականացվող ծանուցումների ժամանակ երրորդ անձանց վերաբերող անձնական տվյալների գաղտնիության ապահովմանը, 
 ·    պարզեցված հատուցման գործընթացը կիրառելի է դարձվել նաև այն դեպքերի համար, երբ կողմերից միայն մեկն ունի ԱՊՊԱ պայմանագիր, 
 ·    զեղծարարությունների դեմ պայքարի շրջանակներում ամրագրվել է ապահովագրողի իրավունքը սուբրոգացիա կիրառել այն վարորդի նկատմամբ, ով պատահարից հետո կազմված փաստաթղթերում փոխարինվել է մեկ այլ անձով, 
 ·   կանոնակարգվել է ելակետային տվյալների շտկման գործընթացը՝ պատահարի առաջացման մեջ մեղավորության որոշման անհնարինության դեպքերը հնարավորինս նվազեցնելու նպատակով:
 ·   ամրագրվել է այն մոտեցումը, համաձայն որի՝ փորձաքննության անհնարինության դեպքում հաստատված է համարվում ելակետային տվյալներում վարորդների կողմից մեղավորության բաշխումը: 
 
 Մյուս կանոններում իրականացված փոփոխությունները և կանոնների գործողության դադարեցումները պայմանավորված են 2017 թվականի ապրիլի 1-ին ուժի մեջ մտնող նոր կանոնների ընդունմամբ:   
 Ի լրումն վերոհիշյալ կանոնների՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել են նաև ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող վերահսկողության» RL 1-004 նոր կանոնները և ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող վերահսկողության» RL 1-027 և «Համալիր ստուգման արդյունքներով ապահովագրական ընկերությունների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման մեթոդաբանությունը» RL 1-034 կանոնների գործողության դադարեցումները, որոնք ուժի մեջ կմտնեն Բյուրոյի կանոնադրության՝ Բյուրոյի կողմից իրականացվող վերահսկողության հետ կապված հարաբերությունները կարգավորող դրույթներում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահին:       

Թարմացվել է՝ 23.03.2017 17:25:26