Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 28.12.2016  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի դեկտեմբերի 27-ին գրանցվել են «2017 թվականի համար «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված առողջությանը պատճառված վնասների և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող բժշկական հաստատությունների ցանկ» RL 1-024 կանոնները (Կանոններ), որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 7-ին։ 

 
Կանոնների հաստատումը պայմանավորված է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով։ Կանոններով վերահաստատվել է 2016 թվականի համար հաստատված միևնույն ցանկն առանց որևէ փոփոխությունների:

Թարմացվել է՝ 28.12.2016 16:39:20