Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Մամլո ասուլիս՝ 2016 թվականի սեպտեմբերի մեկից ԱՊՊԱ ոլորտում ներդրվող փոփոխությունների վերաբերյալ

Մամլո ասուլիս՝ 2016 թվականի սեպտեմբերի մեկից ԱՊՊԱ ոլորտում ներդրվող փոփոխությունների վերաբերյալ 24.08.2016 Օգոստոսի 24-ին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հրավիրել է մամլո ասուլիս «ԱՊՊԱ ոլորտում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից ներդրվող փոփոխություններ» թեմայով։ Ասուլիսի ընթացքում Բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը ներկայացրել է հետևյալ փոփոխությունների մանրամասները՝ 

 • ԱՊՊԱ ոլորտում վարորդների կողմից պատահարների ինքնուրույն գրանցման վնասի շեմի բարձրացում՝ 50.000 դրամից 100.000 դրամի, 
 • ինքնուրույն գրանցվող վթարներից բացի մնացած բոլոր ավտովթարների գրանցում միայն Ճանապարհային ոստիկանության կողմից, որոշ մանրամասներ Բյուրոյի և Ճանապարհային ոստիկանության միջև 16.08.2016 թվականին կնքված համաձայնագրից, 
 • ԱՊՊԱ համակարգի անցում Ապահովադիրների (ավտոմեքենաների սեփականատերերի) բոնուս-մալուս համակարգին, 
 • Ավտոապահովագրողների բյուրոյի կայքի միջոցով առցանց մի շարք հարցումներ իրականացնելու հնարավորության ստեղծում։ 
 Ասուլիսի ընթացքում ներկայացված նորություններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Թարմացվել է՝ 25.08.2016 09:16:39