Մամլո ասուլիս՝ 2016 թվականի սեպտեմբերի մեկից ԱՊՊԱ ոլորտում ներդրվող փոփոխությունների վերաբերյալ 24.08.2016 Օգոստոսի 24-ին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հրավիրել է մամլո ասուլիս «ԱՊՊԱ ոլորտում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից ներդրվող փոփոխություններ» թեմայով։ Ասուլիսի ընթացքում Բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը ներկայացրել է հետևյալ փոփոխությունների մանրամասները՝
• ԱՊՊԱ ոլորտում վարորդների կողմից պատահարների ինքնուրույն գրանցման վնասի շեմի բարձրացում՝ 50.000 դրամից 100.000 դրամի,
• ինքնուրույն գրանցվող վթարներից բացի մնացած բոլոր ավտովթարների գրանցում միայն Ճանապարհային ոստիկանության կողմից, որոշ մանրամասներ Բյուրոյի և Ճանապարհային ոստիկանության միջև 16.08.2016 թվականին կնքված համաձայնագրից,
• ԱՊՊԱ համակարգի անցում Ապահովադիրների (ավտոմեքենաների սեփականատերերի) բոնուս-մալուս համակարգին,
• Ավտոապահովագրողների բյուրոյի կայքի միջոցով առցանց մի շարք հարցումներ իրականացնելու հնարավորության ստեղծում։
Ասուլիսի ընթացքում ներկայացված նորություններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։