Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում

Կանոնների գրանցում 18.08.2016

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի օգոստոսի 16-ին գրանցվել են ԱՊՊԱ հիմնարար պայմանները RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները, ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների որակավորման, նրանց հետ կնքվող պայմանագրերի գրանցման և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության RL 1-014 կանոններում կատարված լրացումը, ինչպես նաև ԱՊՊԱ պատահարների գրանցման և սպասարկման գործընթացի նկատմամբ պահանջները RL 1-029 կանոնների գործողության դադարեցումըորոնք ուժի մեջ են մտնում սույն թվականի սեպտեմբերի 1-ին։

Նշված փոփոխությունները և լրացումները պարունակող կանոնների ինկորպորացված տարբերակները տեղադրված են ԱՊՊԱ հիմնարար պայմանները RL 1-001 և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների որակավորման, նրանց հետ կնքվող պայմանագրերի գրանցման և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության RL 1-014 հղումներով:

Հաշվի առնելով կատարված փոփոխությունների կարևորությունը՝ Բյուրոյի կողմից առաջիկա շաբաթվա ընթացքում կմեկնարկվեն վերոհիշյալ փոփոխությունների մասով հանրային իրազեկման աշխատանքներ, ինչի մասին կլինեն հաղորդագրություններ նաև Բյուրոյի կայքում:

  

  

Թարմացվել է՝ 24.08.2016 12:00:17