Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 60) 580043
Նորություններ

Կանոնների գրանցում 07.06.2016 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունիսի 7-ին գրանցվել են «ԱՊՊԱ հիմնարար պայմանները» RL 1-001, ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների որակավորման, նրանց հետ կնքվող պայմանագրերի գրանցման և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության» RL 1-014, «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» RL 1-017, ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցումների վճարման» RL 1-018, «ԱՊՊԱ պատահարների գրանցման և սպասարկման գործընթացի նկատմամբ պահանջները» RL 1-029, «ԱՊՊԱ ոլորտում լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունների նշանակման» RL 1-032 և «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման, վերանայման և բողոքարկման» RL 1-041 կանոններում կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները, ինչպես նաև «ԱՊՊԱ պատահարում մեղավորության որոշման մեթոդաբանությունը» RL 1-044 կանոնների գործողության դադարեցումը, որոնք ուժի մեջ են մտնում սույն թվականի հունիսի 17-ին, բացառությամբ «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման, վերանայման և բողոքարկման» RL 1-041 կանոնների, որն ուժի մեջ է մտնում սույն թվականի հունիսի 8-ին։ 

Իրականացված փոփոխություններով վերանայվել են ԱՊՊԱ պատահարների պատճառների փորձաքննության ոլորտի կարգավորումները: Մասնավորապես ստանդարտացվել են այդ փորձաքննությունների համար հիմք հանդիսացող ելակետային տվյալները, փորձաքննություն կատարելու վերաբերյալ պատվերի և կրկնակի փորձաքննություն իրականացնելու պահանջի վերաբերյալ դիմումները, ինչպես նաև փորձագետի կողմից տրվող եզրակացության և փորձաքննությունների արդյունքների ծանուցման ձևերը: Փոփոխությունների արդյունքում ԱՊՊԱ ոլորտում պատահարների առաջացման պատճառների փորձագետները պետք է առաջնորդվեն ԱՊՊԱ պատահարում փորձաքննության իրականացման մեթոդաբանության նկատմամբ նոր՝ առավել պարզեցված պահանջներով, որոնցով բացառվել են որոշ կողմնակի գործոնների ազդեցությունը փորձաքննության գործընթացում՝ դրանով իսկ հնարավորիս բացառելով փորձաքննության անհնարինության դեպքերը։ Հստակեցվել է նաև ԱՊՊԱ տեղեկատվական համակարգից տրամադրվող տեղեկատվության տրամադրման կարգն և պայմանները, որի արդյունքում արտահանվող տեղեկատվության որոշ ձևեր դառնում են հրապարակային, որոնք կարելի է ներբեռնել Բյուրոյի պաշտոնական էլեկտրոնային կայքից։

Թարմացվել է՝ 08.06.2016 09:55:18