Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 60) 580043
Նորություններ

Կանոնների գրանցում 22.03.2016 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մարտի 22-ին որպես «ԱՊՊԱ հիմնարար պայմաններ» RL 1-001 կանոնների Հավելված 2 գրացվել են «2016 թվականի համար ԱՊՊԱ ոլորտում հիմնական և բազային ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերի և ռիսկային գործակիցների թույլատրելի արժեքների չափը» և «2016 թվականի համար ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման» կանոնները՝ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը երկարաձգելով «2016 թվականի առաջին եռամսյակի համար ԱՊՊԱ ոլորտում հիմնական և բազային ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերի և ռիսկային գործակիցների թույլատրելի արժեքների չափը» RL 1-009 և «2016 թվականի առաջին եռամսյակի համար ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման» RL 1-040 կանոնների գործողությունը։ Գրանցված կանոնների փոփոխությունն ուժի մեջ է մտնելու սույն թվականի ապրիլի 1-ին։

Թարմացվել է՝ 22.03.2016 17:03:53