Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 03.08.2015 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հուլիսի 29-ին գրանցվել են «ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ժամանակ պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը» RL 1-007,«ԱՊՊԱ պայմանագրի կնքման և փոփոխման գործընթացի նկատմամբ պահանջների» RL 1-010, «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի արդյունքում գույքին պատճառված վնասների գնահատման և փորձաքննության կարգի ու մեթոդաբանության, փորձագետների որակավորման կարգի, չափանիշների ու պայմանների և որակավորումից զրկման կարգի ու հիմքերի» RL 1-013, «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի հետևանքով տուժողին պատկանող գույքի ոչնչացման (80% և ավելի վնասի) դեպքում գույքի մնացորդային արժեքների հաշվարկման մեթոդաբանության» RL 1-015, «ԱՊՊԱ պատահարների գրանցման և սպասարկման գործընթացի նկատմամբ պահանջները» RL 1-029, «ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացին ներկայացվող պահանջների» RL 1-038, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից մասնագիտական գիտելիքների ստուգման» RL 1-045 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) փոփոխությունները, լրացումները և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) պայմաններով սահմանված պահանջների պարտադիր կիրառելիության» RL 1-026 կանոնների գործողության դադարեցումը: Կանոններում կատարված փոփոխություններով և լրացումներով, հիմնականում՝ 

• հստակեցվել և վերանայվել են վեցից ավելի տարվա կամ 120.000 կիլոմետրից ավելի վազք ունեցող ԱՊՀ կամ նախկին Խորհրդային Միության երկրներից բացի այլ երկրներում արտադրված ավտոտրանսպորտային միջոցներին պատճառված վնասի գնահատման մեթոդաբանությունը մասնավորապես այն դեպքերում, երբ շուկայում առկա չէ փոխարինման ենթակա դետալին կամ հանգույցին համանման օգտագործված դետալ կամ հանգույց և միաժամանակ առկա չէ գործարանային արտադրության նոր դետալ կամ հանգույց, ապա հաշվարկի հիմքում է դրվում ոչ գործարանային արտադրության նոր դետալների կամ հանգույցների արժեքները, 
• հանվել է մասնագիտական գիտելիքների ստուգումը ոչ բարեհաջող հանձնած դիմորդների կողմից կրկին թեստավորում անցնելու ժամկետային սահմանափակումը, որը կբարձրացնի մասնագիտական գիտելիքների ստուգման գործընթացի կազմակերպման արդյունավետությունը,
 • ԱՊՊԱ պայմանագրերի կնքող անձանց կողմից համապատասխան հավաստագիր ունենալու պահանջը համապատասխանեցվել է ԱԱՄՊ համակարգի ներդրման ժամկետների հետ, ինչպես նաև հստակեցվել է ԱԱՄՊ համակարգի օգտագործմամբ իրավաբանական անձ գործակալների պատասխանատու անձանց թեստավորման գործընթացը: 
• Այսուհետ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս ապահովադրի ստորագրմանը կներկայացվի նոր փաստաթուղթ, որով վերջինն իր համաձայնությունը կտա առ այն, որ ապահովագրական ընկերությունը անհրաժեշտության դեպքում ստուգի իր ներկայացրած տեղեկությունները՝ ներառյալ այլ անձանց հարցումներ կատարի, ինչպես նաև պայմանագրի վերակնքման անհրաժեշտության մասին ծանուցի իրեն: Գրանցված RL 1-007, RL 1-013, RL 1-015, RL 1-038, RL 1-045 (23-րդ կետի գործողության դադարեցումը) կանոններում կատարված փոփոխություններն ու լրացումները ուժի մեջ են մտնում սույն թվականի հուլիսի 30-ին, իսկ RL 1-010, RL 1-029, RL 1-026, RL 1-045 (բացառությամբ կանոնների 23-րդ կետի) փոփոխությունները և լրացումները ուժի մեջ են մտնում 2016թ. հունվարի 1-ին՝ բացառությամբ RL 1-010 կանոնների 1-ին, 4.1-րդ և 6-րդ կետերի, հավելվածի գործողության դադարեցման և հավելված 4-ի, որոնք ուժի մեջ են մտնում սույն թվականի օգոստոսի 1-ին, ինչպես նաև RL 1-045 կանոնների հավելվածում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնելու 2016թ. հունվարի 1-ին:

Թարմացվել է՝ 29.02.2016 10:33:15