Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 60) 580043
Նորություններ

Կանոնների գրանցում 23.02.2016 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի փետրվարի 19-ին գրանցվել են «ԱՊՊԱ վկայագրի և դրա հավելվածների ձևը» RL 1-000«ԱՊՊԱ հիմնարար պայմանները» RL 1-001«ԱՊՊԱ վկայագիրը կազմելու և լրացնելու հրահանգը» RL 1-002«ԱՊՊԱ պայմանագրի կնքման և փոփոխման գործընթացի նկատմամբ պահանջների» RL 1-010, «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների որակավորման, նրանց հետ կնքվող պայմանագրերի գրանցման և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության» RL 1-014«ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» RL 1-017«ԱՊՊԱ պատահարների գրանցման և սպասարկման գործընթացի նկատմամբ պահանջները» RL 1-029«ԱՊՊԱ ոլորտում լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունների նշանակման» RL 1-032 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները: Նշված փոփոխություններից հարկ ենք համարում առանձնացնել հետևյալ էական փոփոխությունները՝ 

• ԱՊՊԱ համակարգում ներդրվել է համաձայնեցված հայտարարագրի միջոցով ինքնուրույն կարգավորվող վնասների հատուցման գործընթաց՝ որպես նման գործընթացով հատուցման առավելագույն չափ սահմանելով 50.000 ՀՀ դրամը,
• ԱՊՊԱ վկայագրերում որպես պարտադիր լրացման դաշտ սահմանվել է էլեկտրոնային փոստի հասցեն։ Նշված հասցեն օգտագործվելու է ԱՊՊԱ համակարգում անձին որպես ապահովադիր կամ տուժող ցանկացած ծանուցում ուղարկելու համար՝ նման ծանուցումը համարելով պատշաճ կատարված համապատասխան փոստի հասցեով ծանուցումն ուղարկվելու պահից, 
• ԱՊՊԱ համակարգում պատահարի պատճառների փորձաքննության ոլորտում այսուհետ գործելու են բացառապես ստանդարտ հատուցման գործընթացով փորձագետները, իսկ այն դեպքերում, երբ մեղավոր վարորդի պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերությունը համաձայն կլինի կողմերի կողմից վարչական վարույթից հրաժարվելու վերաբերյալ փաստաթղթերում նշված մեղավորությանը, փաստացի պատահարի պատճառների փորձաքննություն չի նշանակվի և հիմք կընդունվի կողմերի կողմից բաշխված մեղավորությունը, 
• հաստատվել է պատահարի պատճառների փորձաքննության արդյունքում տրվող նոր՝ առավել ստանդարտացված եզրակացության ձևը: Գրանցված RL 1-000, RL 1-001, RL 1-002, RL 1-010, RL 1-014, RL 1-017, RL 1-029 և RL 1-032 կանոնների փոփոխությունները, լրացումներն ուժի մեջ են մտնում 04.03.2016 թ-ին:

Թարմացվել է՝ 23.02.2016 15:57:30