Տեղի է ունեցել Բյուրոյի խորհրդի նիստ 30.10.2015 29.10.2015թ.-ին տեղի է ունեցել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի նիստ: Նիստը նախագահում էր Բյուրոյի խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը: Նիստի ընթացքում, ի թիվս այլ ընթացիկ հարցերի, քննարկվել և հաստատվել են ԱՊՊԱ համակարգի զարգացման ուղենիշերը, որոնց հիման վրա առաջիկայում կկատարվեն համապատասխան փոփոխություններ և բարելավումներ ՀՀ-ում ճանապարհատրանսպորտային պատահարների գրանցման գործընթացներում և ԱՊՊԱ ոլորտի տարբեր կարգավորումներում: