Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Տեղի է ունեցել բժշկական հանձնաժողովի նիստ 11.12.2014 10.12.2014թ. տեղի է ունեցել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի բժշկական հանձնաժողովի հերթական նիստ: Նիստի ընթացքում հանձնաժողովի կողմից քննարկվել են ԱՊՊԱ համակարգում տուժողի առողջության վերականգնման հետ կապված տարբեր հարցեր: Հանձնաժողովը, համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 5-րդ մասի, 2015 թվականի համար սահմանել է`

 • տուժողների առողջությանը պատճառված այն վնասների ցանկը, որոնց դեպքում նրանց բժշկական օգնությունը և առողջության վերականգնումը ՀՀ տարածքում հնարավոր չէ արդյունավետ իրականացնել, 
 • ՀՀ տարածքից դուրս գործող բժշկական հաստատությունների ցանկը։

Թարմացվել է՝ 24.02.2016 11:58:58