Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Տեղի է ունեցել Բյուրոյի խորհրդի նիստ 08.10.2014 08.10.2014թ-ին տեղի է ունեցել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի նիստ: Նիստը նախագահում էր Բյուրոյի խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը: Նիստի ընթացքում `

 • ուժը կորցրած են ճանաչվել «ԱՊՊԱ պայմանագրերով ապահովագրական գումարի միասնական չափը» RL 1-037 կանոնները, 
 • փոփոխություններ են կատարվել Բյուրոյի՝ «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» RL 1-017 և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո ԻԱՄ կողմից երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցումների վճարման» RL 1-018 կանոններում, 
 • որոշում է կայացվել Բյուրոյի գործադիր տնօրենի պահանջով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ անդամների արտահերթ ընդհանուր ժողովի գումարման վերաբերյալ, հաստատվել է ժողովի օրակարգը և ժողովի նախապատրաստման ընթացքում ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձանց տրամադրվող նյութերի և տեղեկությունների ցանկը:

Թարմացվել է՝ 24.02.2016 11:59:27