Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

    Տեղի է ունեցել Բյուրոյի խորհրդի նիստ

Տեղի է ունեցել Բյուրոյի խորհրդի նիստ 29.08.2014 28.08.2014թ-ին տեղի է ունեցել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի նիստ: Նիստը նախագահում էր Բյուրոյի խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը: Նիստի ընթացքում `

  • հաստատվել են «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման» RL 1-040 կանոնները նոր խմբագրությամբ, 
 • քննարկվել է «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի արդյունքում գույքին պատճառված վնասների գնահատման եվ փորձաքննության կարգի ու մեթոդաբանության, փորձագետների որակավորման կարգի, չափանիշների ու պայմանների եվ որակավորումից զրկման կարգի ու հիմքերի» RL 1-013 կանոնների փոփոխությունների և լրացումների նախագիծը, որով առաջարկվում է վերանայել վնասների գնահատման մեթոդաբանությունը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտի փորձագետների որակավորման պահանջները,
• խորհրդի անդամներին է ներկայացվել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի ներքին աուդիտի հաշվետվությունը 2014 թվականի 2-րդ եռամսյակի գործունեության արդյունքների վերաբերյալ:

Թարմացվել է՝ 29.08.2014 17:46:23