Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Ընտրվել է Բյուրոյի խորհրդի նոր անդամ

Ընտրվել է Բյուրոյի խորհրդի նոր անդամ 02.08.2014

Բյուրոյի խորհրդի նոր անդամ է ընտրվել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ մեթոդոլոգիայի և զարգացման գծով գործադիր տնօրենի տեղակալ Վահագն Աղավելյանը, ով կպաշտոնավարի 2014թ-ի օգոստոսի 31-ից՝ երեք տարի ժամկետով։

Այս մասին որոշումը կայացվել է սույն թվականի հուլիսի 25-ին տեղի ունեցած Բյուրոյի անդամների արտահերթ ընդհանուր ժողովում։ Այդ պաշտոնում Վահագն Աղավելյանը կփոխարինի  Հովհաննես Գալստյանին։

Ի թիվս այլ հարցերի՝ ժողովը քննարկել և հաստատել է ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության անդամ ապահովագրական ընկերությունների կողմից Բյուրո ներկայացվող հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգն ու ժամկետները և լրացման հրահանգը» RL 1-035 կանոնների նախագիծը:

Թարմացվել է՝ 02.08.2014 22:15:16