Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

ԱՊՊԱ-ն օն-լայն՝ նաև ինքնասպասարկման տերմինալների միջոցով 13.12.2017 Հարգելի ավտոսեփականատերեր, տեղեկացնում ենք, որ այսուհետ ԱՊՊԱ պայմանագրերն առցանց կարող եք կնքել նաև ապահովագրավճարի կանխիկ վճարման տարբերակով՝ կանխիկի ընդունման հնարավորությամբ վճարային տերմինալների միջոցով։

Կանոնների գրանցում 07.12.2017 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի դեկտեմբերի 6-ին գրանցվել են Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի կողմից ընդունված Բյուրոյի կանոնադրության փոփոխությունները

Կանոնների գրանցում 24.11.2017 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի նոյեմբերի 24-ին գրանցվել է «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունը, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի դեկտեմբերի 4-ից։

Լավ լուր ավտոսեփականատերերի համար. ԱՊՊԱ-ն նաև on-line՝ 5%-ով ցածր ապահովագրավճարով 01.11.2017 Հարգելի ավտոսեփականատերեր, տեղեկացնում ենք, որ այսուհետ ցանկացած ապահովագրական ընկերության հետ ԱՊՊԱ պայմանա¬գրե¬ր կարող եք կնքել նաև առցանց (on-line) եղանակով և այդ տարբերակով ԱՊՊԱ պայմանագրի կնքման դեպքում կվճարեք սահմանվածից 5% ցածր ապահովագրավճար:

Կանոնների գրանցում 16.10.2017 Սույն թվականի նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի օգոստոսի 18-ին և սույն թվականի հոկտեմբերի 13-ին գրանցված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները։

ԱՊՊԱ ոլորտում բացահայտվել է զեղծարարության (խարդախության) եվս մեկ դեպք 12.10.2017 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն, շարունակելով ԱՊՊԱ ոլորտում զեղծարարությունների (խարդախությունների) կանխարգելման և բացահայտման հետ կապված իր գործառույթները, ստորև ներկայացնում է ԱՊՊԱ ոլորտում բացահայտված զեղծարարության ևս մեկ դեպք

Կանոնների գրանցում 28.09.2017 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի սեպտեմբերի 20-ին գրանցվել է ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 կանոններում (Կանոններ) իրականացված փոփոխությունն, որն ուժի մեջ է մտնում գրանցման օրը։

Կանոնների գրանցում 14.09.2017 Սույն թվականի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի օգոստոսի 18-ին գրանցված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում կատարված այն փոփոխությունները և լրացումները, որոնք վերաբերում են ԱՊՊԱ ապահովագրավճարի կլորացման կարգավորումներին:

Թարմացվել է՝ 12.04.2024 16:01:04