Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 14.10.2021 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հոկտեմբերի 8-ին և 12-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված՝ Բյուրոյի կանոններում կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

Կանոնների փոփոխության ներդրման մասին 11.10.2021 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 21-ին, տեխնիկական հնարավորու¬թյունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնեն «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններով (այսուհետ՝ Կանոններ) սահմանված ապահովագրական պատահարի առաջացման պատճառների փորձաքննության ինքնաշխատ նշանակվելու վերաբերյալ կարգավորումները։

Կանոնների փոփոխության ներդրման մասին 29.09.2021 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 29-ին, տեխնիկական հնարավորու¬թյունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնեն «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 կանոններում իրականացված փոփոխությունները և լրացումը։

Կանոնների փոփոխության ներդրման մասին 02.09.2021 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնի «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների Հավելված 4-ով սահմանված ԱՊՊԱ ԱՊՊԱ պատահարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր չունեցած ավտոտրանսպորտային միջոցի գծով պատահարից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կնքված ԱՊՊԱ պայմանագրի՝ ապահովադրի միակողմանի դիմումի հիման վրա դադարեցման դեպքում վերադարձման ենթակա ապահովագրավճարի հաշվարկման հիմքում 80 տոկոսի փոխարեն 20 տոկոս կիրառելու վերաբերյալ կարգավորումը։

Կանոնների փոփոխության ներդրման մասին 09.07.2021 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 20-ին, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնեն «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) Հավելված 1-ով սահմանված հետևյալ ձևերի փոփոխված տարբերակները

Կանոնների գրանցում 09.06.2021 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունիսի 8-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաս¬տատ¬ված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումը, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի հունիսի 19-ին։

Կանոնների գրանցում 13.05.2021 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մայիսի 11-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաս¬տատ¬ված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի մայիսի 22-ին, բացառությամբ Կանոններում հատուկ նշված դրույթների և տիպային ձևերում կատարված փոփոխությունների, որոնց տեխնիկական լուծումների ներդրումը դեռևս լիովին չի ապահովվել։

Կանոնադրության գրանցում 19.04.2021 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի ապրիլի 16-ին գրանցվել են Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի կողմից ընդունված Բյուրոյի կանոնադրության փոփոխությունները և լրացումներըը, որոնք ուժի մեջ են մտել սույն թվականի ապրիլի 17-ին։

Թարմացվել է՝ 12.04.2024 16:01:04