Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
 (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Նորություններ

Կանոնների գրանցում 24.05.2018 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մայիսի 23-ին գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում սպառողների վերաբերյալ տվյալների հրապարակման, տրամադրման, վերանայման և բողոքարկման» RL 1-005 նոր կանոնների հաստատումը, ինչպես նաև «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման, վերանայման և բողոքարկման» RL 1-005 կանոնների գործողության դադարեցումը, որոնք ուժի մեջ կմտնեն «Տրանսպորտային միջոցների միասնական պատուհան» համակարգում դրանցից բխող համապատասխան տեխնիկական հնարավորություններն ապահովվելու օրվան հաջորդող օրվանից (ինչի մասին Բյուրոյի պաշտոնական ինտերնետային կայքում նախապես կհրապարակվի հայտարարություն), ինչպես նաև «Ճանապարհատրանսպորտային պատահարների գրանցման գործընթացում հավաքագրվող որոշ ելակետային տվյալների ձեռք բերման համար իրավասու պետական մարմնին վճարումներ կատարելու և ապահովագրական ընկերությունների միջև այդ վճարները բաշխելու վերաբերյալ» RL 1-007 կանոններում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել գրանցման պահից։

Քննարկում՝  ԱՊՊԱ ոլորտի փոփոխությունների և խնդիրների վերաբերյալ

Քննարկում՝ ԱՊՊԱ ոլորտի փոփոխությունների և խնդիրների վերաբերյալ 30.03.2018 Մարտի 30-ին «Փաստարկ» մամուլի ակումբում «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանի նախաձեռնությամբ և Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում ԱՊՊԱ համակարգի վերջին փոփոխությունների և ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ։

Կանոնների գրանցում 05.02.2018 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի փետրվարի 2-ին գրանցվել է «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի փետրվարի 15-ից։

Կանոնների գրանցում 02.02.2018 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվել են Բյուրոյի մի շարք կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները

Կանոնների գրանցում 02.02.2018 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունվարի 31-ին գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում իրականացված գործառնությունների վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունների ներկայացումն ու հրապարակումը» RL 1-011 նոր կանոնների հաստատումը

ԱՊՊԱ-ն օն-լայն՝ նաև ինքնասպասարկման տերմինալների միջոցով 13.12.2017 Հարգելի ավտոսեփականատերեր, տեղեկացնում ենք, որ այսուհետ ԱՊՊԱ պայմանագրերն առցանց կարող եք կնքել նաև ապահովագրավճարի կանխիկ վճարման տարբերակով՝ կանխիկի ընդունման հնարավորությամբ վճարային տերմինալների միջոցով։

Կանոնների գրանցում 07.12.2017 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի դեկտեմբերի 6-ին գրանցվել են Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի կողմից ընդունված Բյուրոյի կանոնադրության փոփոխությունները

Կանոնների գրանցում 24.11.2017 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի նոյեմբերի 24-ին գրանցվել է «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունը, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի դեկտեմբերի 4-ից։

Թարմացվել է՝ 22.06.2018 20:06:47