Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Օգտակար հղումներ
 (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Հայտարարություններ

Կրկնակի փորձաքննությունների նոր պայմանները 01.03.2016 Հարգելի քաղաքացիներ, 

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ Բյուրոյի կողմից հաստատված նոր կանոնների պահանջների շրջանակներում թարմացվել են Բյուրոյի և Բյուրոյի հետ համագործակցող փորձագիտական կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունները: Արդյունքում համապատասխանաբար կրճատվել են կրկնակի փորձաքննությունների ժամկետները և մի շարք դեպքերում նվազեցվել կրկնակի փորձաքննության վճարները: Այսուհետ ինքնուրույն գրանցվող պատահարներով (մինչև 50.000 դրամ գույքային պահանջներով պատահարներ) կրկնակի փորձաքննության վճարը կկազմի 5.000 դրամ, իսկ փորձաքննությունը կիրականացվի առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում: Կրկնակի փորձաքննությունների իրականացման նոր կարգին ու ժամկետներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Թարմացվել է՝ 03.03.2016 17:22:39