Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Օգտակար հղումներ
 (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Հայտարարություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 23.02.2016 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկացնում է, որ՝ 

1. 2016թ-ի մարտի 1-ից ԱՊՊԱ ոլորտում գործում է ՀՀ կառավարության կողմից հաստատված Համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը: Բոլոր վարորդներին և ավտոմեքենաների սեփականատերերին հորդորում ենք նշված փաստաթղթից մի քանի օրինակ մշտապես պահպանել ավտոմեքենայում: Համաձայնեցված հայտարարագրի օրինակը կարող եք ստանալ ապահովագրական ընկերությունից կամ նրա գործակալից՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին և դրանից հետո ցանկացած ժամանակ: Համաձայնեցված հայտարարագրի օրինակը մշտապես կարող եք ներբեռնել նաև Բյուրոյի պաշտոնական ինտերնետային կայքից: 
2. 2016 թվականի մարտի 4-ից ԱՊՊԱ ոլորտում գործում է մինչև 50.000 դրամի գույքային պահանջներ առաջացնող ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդների կողմից ինքնուրույն գրանցման գործընթաց: Նոր գործընթացն ենթադրում է, որ այն դեպքում, երբ պատահարի արդյունքում մեղավոր վարորդի նկատմամբ անմեղ վարորդի գույքային պահանջը չի գերազանցում 50.000 դրամը, ապա ԱՊՊԱ պատահարի մասնակից վարորդներն ինքնուրույն՝ առանց ապահովագրական ընկերության և ոստիկանության ներկայացուցչի համաձայնության, լրացնում են համաձայնեցված հայտարարագիրը և պարզեցված ու արագացված ընթացակարգով հատուցում ստանում ապահովագրական ընկերությունից: Նշված փոփոխությունների վերաբերյալ մանրամասները և համապատասխան ուղեցույցերը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ http://paap.am/index.php?al=agreed_declaration:

Թարմացվել է՝ 23.02.2016 12:45:38