Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 60) 580043
Հայտարարություններ

Կանոնների գրանցում

Կանոնների գրանցում 11.09.2015 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի սեպտեմբերի 9-ին գրանցվել են «ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացի նկատմամբ պահանջների» RL 1-010 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված լրացումները: Կանոններում կատարված լրացումներով՝ ԱՊՊԱ պայմանագրում մեկ ավտոտրանսպորտային միջոցի համար սահմանվել է առավելագույնը հինգ լիազորված տիրապետողներ նշելու հնարավորություն։ Գրանցված «ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացի նկատմամբ պահանջների» RL 1-010 կանոններում կատարված լրացումները ուժի մեջ են մտել 2015 թվականի սեպտեմբերի 10-ին:

Թարմացվել է՝ 11.09.2015 11:02:57