Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 60) 580043
Հայտարարություններ

Կանոնների գրանցում 21.08.2015

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի օգոստոսի 19-ին գրանցվել են ""Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո" ԻԱՄ անդամ ապահովագրական ընկերությունների կողմից ԱՊՊԱ ոլորտում իրականացվող գովազդի նկատմամբ պահանջների" RL 1-011,  "ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի արդյունքում գույքին պատճառված վնասների գնահատման և փորձաքննության կարգի ու մեթոդաբանության, փորձագետների որակավորման կարգի, չափանիշների ու պայմանների և որակավորումից զրկման կարգի ու հիմքերի" RL 1-013, ""Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո" ԻԱՄ կողմից մասնագիտական գիտելիքների ստուգման" RL 1-045 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) փոփոխությունները, լրացումները:

 Կանոններում կատարված փոփոխություններով և լրացումներով, մասնավորապես՝

 

  • ընկերություններին արգելվում է ԱՊՊԱ ոլորտի վերաբերյալ իրենց կողմից հրապարակվող կամ կատարվող գովազդային նյութերում, հայտարարություններում, հրապարակային կամ անհատական առաջարկներում, օֆերտաներում կամ օֆերտա անելու հրավերներում օրենքով կամ Բյուրոյի կանոններով իրենց վերապահված որևէ իրավունքից չօգտվելու վերաբերյալ խոստումներ տեղադրել,

  • Բյուրոյի կողմից իրականացվող հատուցումների գործընթացում վնասված գույքի զննության ընթացքում կկազմվի նաև վնասված դետալների  և հանգույցների ցանկ,
  • Բյուրոյի կողմից իրականացվող մասնագիտական գիտելիքի ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում ավելացվել է հանրային ծառայությունների համարանիշը,
  • մասնագիտական գիտելիքի ստուգման թեստի լրացման համար նախկինում սահմանված յուրաքանչյուր հարցի համար մեկական րոպե ժամանակահատվածը փոխարինվել է թեստում ներառված յուրաքանչյուր ոլորտի շրջանակում կազմված հարցերի համար ընդհանուր 60 րոպե ժամանակով,
  • այսուհետ թեստավորումը բարեհաջող հանձնված կհամարվի դիմորդի կողմից հարցերի 70 և ավելի տոկոսին ճիշտ պատասխանելը նախկինում կիրառվող ավելի խիստ 80 և ավելի տոկոսի փոխարեն:

 

Գրանցված RL 1-011, RL 1-013, RL 1-045 կանոններում կատարված փոփոխություններն ու լրացումները ուժի մեջ են մտնում սույն թվականի օգոստոսի 20-ին:

Թարմացվել է՝ 21.08.2015 14:10:20